Նա, ով ԵԱՏՄ-ի անդամակցության հարցը լուծել է, պետք է մեզ հետ համամիտ չլինի. Մարուքյան

15/12/2017

«Մենք ծառայություն ենք մատուցում ՀՀ քաղաքացուն»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը ինչու՞ է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնողների այս քայլը որակում «որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչեւ վերջ չտիրապետելուց»:

«Մենք ծառայություն ենք մատուցում Հայաստանի Հանրապետության ազգային շահին եւ մեր ծառայությունները միտված են պետությունը զարգացնելուն, ժողովրդավարացնելուն, երկրում իրավունքի գերակայնություն հաստատելուն, կառուպցիան արմատախիլ անելուն, պետական կառավարման համակարգը ռեֆորմի ենթարկելուն, հակակշիռների մեխանիզմ ստեղծելուն, իրական խորհրդարանական կառավարում ունենալու եւ ոչ թե վարչապետական պետություն ստեղծելուն: Մեր նպատակները միանշանակ ակնհայտ են»,- ասաց Մարուքյանը:

«ՀԺ»-ի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը «բացարձակապես ռացիոնալություն եւ լուրջ փաստեր չի տեսնում» ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու համար, Մարուքյանն ասաց.

«Պարզ է, որ նա, ով անդամակցության հարցը լուծել է, չպետք է մեզ հետ համաձայնվի: Մենք էլ չենք տեսնում որեւէ ռացիոնալ հիմք՝ անդամակցելու առումով եւ բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին»,- ասաց պատգամավորը:

armtimes.com

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ