«Հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ գրություն եմ ուղարկվել Արտակ Շաբոյանին».
Քիչ առաջ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։ Մասնավորապես, առաջարկել եմ նրան ուսումնասիրել շուկայում տեղի ունեցող գնային տատանումները և խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան գործողություններ։