«Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
«Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ֊ը ամառային նստաշրջանում։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, և սա է պատճառը, որ Իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարևոր ու մոտ են ինձ։
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար և շեշտադրել որոշ կարևոր դրույթներ։
Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն և մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության համար, և այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց ում իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։
Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։
Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների և հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման և արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տրի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել և կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու և ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։
Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը։
Բաժին: featured, ԵԽԽՎ (PACE)