Էդմոն Մարուքյանը մտահոգված է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին տրվող սուբվենցիայի հարցով

25/12/2012

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգված է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին տրվող սուբվենցիայի հարցով, որը, տարեցտարի ավելանալով՝ արդեն մի քանի անգամ կրկնապատկվել է: 2013 թվականի բյուջեով նախատեսված է մոտ 300 մլն դրամի փոխհատուցում:

Ժամանակին կնքված պայմանագրի համաձայն` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տարեկան վնասն իր բյուջեից փոխհատուցում է Հայաստանի կառավարությունը` աուդիտորական կազմակերպության հաշվետվության հիման վրա: «Եթե նա վնասներով է աշխատում, ապա մեր կառավարությունն էլ կարող է նույն վնասներով աշխատել, ո՞րն է իմաստը` երկաթուղին կառավարման հանձնել այլ ընկերության` ռուսական: Բացի այդ, տեսնում ենք, որ գնալով ավելի շատ մարդ է վրացական հանգստյան վայրեր մեկնում գնացքով. այս առումով շահույթը պետք է ավելի շատ լիներ, վնասը` քչանար: Բայց այդ տրամաբանությունն այստեղ չի գործում: Ըստ էության, աբսուրդ բան է. ընկերությունն աշխատում է, և ինչքան շատ են նրա ծառայությունից օգտվում, այնքան մեր պետությունը ավելի շատ է վնասների փոխհատուցում տալիս»,- ասում է Էդմոն Մարուքյանը: Խնդրի կապակցությամբ պատգամավորի մտահոգություններն ընդունվել են Վերահսկիչ պալատի նախագահի կողմից: Առաջարկվել է ստուգել աուդիտորական կազմակերպության հաշվետվությունը` թե ինչ հիմնավորումներով են արձանագրվել վնասները, և ընդհանրապես ինչ վնասներ է կրում ընկերությունը, որ մենք` հարկատուներս, վճարում ենք դրանց դիմաց: Ինչ վերաբերում է նշված պայմանագրին ու դրա հետ կապված մյուս գործընթացներին, պատգամավոր Մարուքյանի համար դրանք միանգամայն անընդունելի են:

Աղբյուրը` http://www.1in.am/

Բաժին: Մամուլ