«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

20/06/2019

Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործող կարգավորմամբ՝ այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ընդերքօգտագործող կազմակերպության 10%-ից պակաս բաժնետոմսի (բաժնեմասի) սեփականատեր, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումներում իրենց վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տվյալները կարող են չներկայացնել:

Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպությունում անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է տրամադրվի և հրապարակվի սահմանված կարգին համապատասխան։

Չարաշահումներից խուսափելու համար՝ առաջարկվում է՝ Ընդերքի մասին օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերը խմբագրել այնպես, որ բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպությունում մասնակցության չափից, պարտավոր լինեն ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսգրքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը:

Բաժին: featured, Պաշտոնական