Այն պնդումը, որ մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, մեղմ ասած, սուտ է
Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Պարոն Մարուքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է ԼՀԿ-ին՝ ասելով՝ Լուսավո՛ր Հայաստան, կանգնեք ուղիղ ասեք, որ դեմ եք թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը։ Ինչպե՞ս եք արձագանքում։
Պարոն Մարուքյան, Փաշինյանը կետ առ կետ նշեց, թե ինչով է 2020-ի բյուջեն հեղափոխական։ Համոզի՞չ չէր արդյոք Ձեզ համար։
Մենք կետ առ կետ ներկայացրել ենք այն խնդիրները, որ այս բյուջեն ունի և որ այն բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել:
Եթե արձանագրում եք, որ բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել, ընդունման դեպքում ինչ եք անելու, ի՞նչ քայլերի եք դիմելու։
Որ ասեմ դատախազություն ենք դիմելու, կհավատա՞ք։
Արձանագրում եք խախտում…
Առաջարկներ ենք տվել, որ ուղղեն, չեն ուղղի, դեմ կքվեարկենք:
Փաշինյանը նաև նշեց, որ 2018 թվականին՝ հեղափոխության շրջանում, երբ դեռ վարչապետ չէր, հայտարարել է հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։ Խոստումը կատարվել է։ Այս մասով դրական չէ՞ դինամիկան։
Ելույթներով դրան էլ են անդրադարձել թե Մանե Թանդիլյանը, թե մեր մյուս պատգամավորները։
Պարոն Մարուքյան, երիտասարդ դաշնակցականներն են դիմել ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին նախարարի հրաժարականի պահանջով։ Ինչպե՞ս եք արձագանքում, ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք միանալ նրանց պահանջին։
Նամակը կստանանք կքննարկենք։
Աղբյուրը՝ lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ