Բակային հերթական հանդիպմանը ԱԺ պատգամավորը ուրախալի լուր հայտնեց վանաձորցիներին
Հայոց մայիսյան եռատոներին նվիրված համաքաղաքային հանդիսություններին մասնակցելուց հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կրկին վերսկսեց հետընտրական հանդիպումները: Տարբեր հիմնարկ ձեռնարկություններում ունեցած զրույցներին զուգահեռ նվազ արդյունավետ չեն անցնում նաև բակային հանդիպումները: Բնակչության համար ստանձնելով միջնորդի պարտավորություն՝ Էդմոն Մարուքյանը չի խուսափում նաև միջամտել համայնքային կարևորության, տեղական բնույթի հարցերի քննարկմանն ու լուծման ուղիների որոնմանը: Տասնյակ խնդրանքներն ու բողոքները նրա միջոցով հասել են պատկան մարմիններին, ստացել իրենց լուծումը:
Բաժին: Հետընտրական հանդիպումներ, Տեսանյութեր