ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:
Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. ‘’Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում’’, ինչպես նաեւ ‘’Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի’’ միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:
Շնորհակալություն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին, հանձնախմբի բոլոր անդամներին և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակին:
Բաժին: featured