Էդմոն Մարուքյանը հաջորդ ընտրություններում ավելի շատ է օգտվելու սոցիալական մեդիայից

24/09/2013

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցիալական մեդիան շատ է օգնել: Նա այս մասին այսօր ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ «Այբ» դպրոցում «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Social Good Summit Yerevan-ի քննարկման ընթացքում:

Է. Մարուքյանը նշեց, որ շատ է կարևորում սոցիալական մեդիայի դերը, և իր համար այն առաջին հերթին «ալտերնատիվ» լրատվություն է: «Մարդկանց համար ավելի արագ հավաքներ կազմակերպելու գործիք է: Եթե, օրինակ, համեմատենք Վանաձորի թիվ 38 ընտրատարածքի թեկնածուներին, ամենաշատը ես եմ օգտագործել սոցիալական մեդիան, դրանից ամենաշատ օգուտը ես եմ քաղել: Մյուս անգամ ավելի շատ կօգտագործեմ»,- ասաց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժին: Հարցազրույցներ