Լուսավոր Հայաստանի 6-րդ տարեդարձը համընկավ Հռոմում անցկացվող ALDE Congress 2021-ի հետ:

12/12/2021
Լուսավոր Հայաստանի 6-րդ տարեդարձը համընկավ Հռոմում անցկացվող ALDE (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք) Congress 2021-ի հետ: Անցած 6 տարիները Լուսավոր Հայաստան կուսակցության համար եղել են կայացման բարդ տարիներ: Այսօր կուսակցությունը ոչ միայն Հայաստանում է ակտիվ, այլ նաև միջազգային հարթակներում դարձել է Հայաստանի յուրահատուկ ձայնը:
Այս լուսանկարում ALDE գործող համանախագահ պաշտոնակատարներն են` սենատոր Թիմմի Դուլին (Timmy Dooley, Իռլանդիա) և Եվրոպական պառլամենտի անդամ Իլհան Կյուչուկը (Ilhan Kyuchyuk, Բուլղարիա): Նրանք ստանձնել են կուսակցության ղեկավարումը ALDE նախագահ Հանս վան Բաալենի մահվանից հետո:
Հունիսին Դուբլինում նախատեսված ALDE Congress 2022-ին կընտրենք նոր նախագահին:

Բաժին: featured