Կարևորն այն է, որ մեր խոսքն ու տեսակետները հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերին։
Երեկ Հանրային հեռուստաընկերության հրավերով առաջին անգամ մասնակցեցի «Քաղաքական շաբաթօրյակ» հաղորդմանը։ Մինչ այս պահը դրական արձագանքներ եմ ստացել, բնականաբար որպես առաջին հաղորդում թերություններ էլ կան դեռ, սակայն կարծում եմ այս հարթակը ևս մեկ հնարավորություն է իմ վերլուծություններն ու տեսակետը տարբեր խնդիրների մասին ներկայացնելու համար։
Ըստ էության, ինձ համար տարբերություն չկա` իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, թե ԶԼՄ֊ներում խոսել, այս դեպքում Հ1–ի ծածկույթը շատ ավելի մեծ է, քան մեր ունեցած մյուս բոլոր հնարվորությունները:
Բնականաբար այստեղ կարևորն այն է, որ մեր խոսքն ու տեսակետները հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերին։
Հաղորդման հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում:
Բաժին: featured