Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում:
Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: 2021 թվականի մայիսից, երբ թշնամու զորքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք, մենք քարոզում ենք համախմբում և բոլոր կարող ուժերի մեկտեղում՝ ընդդեմ մեր մարտահրավերների: Այդ օրակարգով դուրս մնացինք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց շարունակեցինք մնալ այդ մոտեցման ջատագովը:
Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի կառավարմանը ներգրավել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի փորձառու կադրերին, ինչպես նաև նախկին նախագահներին։
Մյուս շաբաթ այս գործընթացը կմեկնարկի, ինչը նշանակում է, որ Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ եղած մարտահրավերների և հանուն Արցախի:
Մնում է, որ նույն գիտակցումը նաև Հայաստանի Հանրապետություն հասնի:
Բաժին: featured