Արձանագրենք, որ այս մարդկիկ, հայ լինելով, դեմ են անգամ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին:

07/02/2022
Այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնին շնորհակալություն էի հայտնել իր այդ կարևոր դիվանագիտական ջանքերի համար:
Գրառում էի կատարել իր հայտարարության տակ և թվիթերում և ֆեյսբուքում:
Իրեն «մտավորական, իբր ազգայնական փսևդո ինտելեկտուալ» հռչակած մեկը իմ հայտնած շնորհակալությունը, դիվանագիտական ջանքերի արձանագրումը ներկայացրել է որպես ազգադավ թրքաբարո գործ:
Այսպիսով, արձանագրենք, որ այս մարդկիկ հայ լինելով դեմ են անգամ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին:
Այդ «մտավորական, իբր ազգայնական փսևդո ինտելեկտուալ»-ի տարածած հաղորդագրությունը տեղադրում եմ ստորև մեկնաբանության մեջ:

Բաժին: featured