Ինչպես շատերդ արդեն տեղեկացել եք, ՀՀ կառավարությունն ստեղծում է ներքին գործերի նախարարություն։
Այդ մասին առաջարկությամբ տարիներ շարունակ հանդես ենք եկել խորհրդարանում (այդ թվում՝ կառավարության այլընտրանքային կառուցվածք ներկայացնելիս)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ, ինչպես մյուս նախարարությունները։
Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը (որպես ՊՈԱԿ)։
Ընդ որում՝ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ օրվա իշխանության կողմից, ինչի արդյունքում իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո։
Հուսով եմ՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելուն միտված քայլերը շուտով կամբողջանան և վերջնարդյունքը կլինի ավելի առաջադեմ և թափանցիկ ինստիտուտը։
Բաժին: featured