ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել է Վանաձորի թիվ 24 դպրոցի հարակից թաղամասի բնակիչների հետ

30/07/2013

Վանաձորի թիվ 24 դպրոցի հարակից թաղամասի բնակիչներին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպում է և մեծ մասամբ տեղյակ է տարածքում առկա խնդիրներին, ավելին՝ նույնիսկ իրազեկ է անհատական դեպքերին և ամեն կերպ փորձում է լուծել դրանք: Հերթական հանդիպմանը սակայն բնակիչները հնչեցրեցին նոր բողոքներ: Մասնավորապես հարակից փողոցն անձրևային վարարումներից հետո ամբողջությամբ պատվում է ավազային զանգվածով, որը թեև մերթընդմերթ մաքրվում է, սակայն Էդմոն Մարուքյանի խոսքով դա ընդամենը հետևանքի լուծումն է. հարկավոր է պարզապես չեզոքացնել խնդիրը, գտնել պատճառը:

Բաժին: Հետընտրական հանդիպումներ