Վանաձոր թաղամասի 40-ամյակի հուշարձանի բարեկարգման խնդրով բնակիչները դիմել են Էդմոն Մարուքյանին
Հայրենական Մեծ Պատերազմի հերոս-նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողները Վանաձորում երկուսն են: Մեր համաքաղաքացիները հավանաբար դեռ կհիշեն, որ մայիսի 9-ին հաղթանակի փողոցի հուշարձանի մոտ ամենամյա հերթական տոնախմբությունն անցավ բարեկարգ և անվտանգ պայմաններում: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությամբ համայքապետարանը վերանորոգեց ոչ միայն մոտ 30 մետր բարձրությամբ հուշակոթողն, այլև բարեկարգվեց ու մաքրվեց շրջակայքը: 2-րդը՝ Վանաձոր թաղամասի 40-ամյակի հուշարձանն է, որի շրջակայքը ևս բարեկարգման և խնամքի կարիք ունի:
Բաժին: Հետընտրական հանդիպումներ