Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում:

21/09/2022
Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։
Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է դառնում մեր ուսուցիչը, որպեսզի մեզանում կերտենք առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։
Անկախ պետություն ունենալու և հետևաբար՝ այն փայփայելու, պաշտպանելու և հզորացնելու մեր անկասելի ձգտումն այսօր էլ անսասան է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ,
մաղթում բոլորիս նոր կորով և ուժ մեր պետականությունը պաշտպանելու և հզորացնելու առաքելության մեջ։

Բաժին: featured