Մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը

12/12/2022
Այսօր մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։
Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: Սա պահանջում է առավել սերտ համագործակցություն կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել տեխնոլոգիաների օգուտը՝ նվազագույնի հասցնելով դրանց ռիսկերը:
4-րդ Գլոբալ ֆորումը կնվիրվի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015թ․ սեպտեմբերի 11-ի 69/323 թվակիր բանաձևում։ Բանաձևը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած Ցեղասպանության կանխարգելման մասին Բանաձևի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին։

Բաժին: featured