ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարները` Վանաձորում

20/04/2012

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան և նույն առաքելության երկարատև դիտորդների ղեկավար Պոլինա Լեմոսը Վանաձորում այցելեցին թիվ 30 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու` անկուսակցական Էդմոն Մարուքյանի գրասենյակ:

Տիկին Շեկեռինսկայի խնդրանքով թեկնածուն ներկայացրեց ընտրական գործընթացների հետ կապված տարբեր հարցեր` ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, վարչական լծակների օգտագործումը, քարոզարշավի ընթացքում ստեղծված խոչընդոտները` պաստառների պատռում, որի առնչությամբ թեկնածուն արդեն ոստիկանություն է դիմել, և այլ հարցեր: Հատկապես կանգ առան այն հարցերի վրա, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ավելի արդյունավետ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Հանդիպմանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների հետ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_76066.html

Բաժին: Մամուլ