Author Archive: edd
Գործատուները կնախընտրեն կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի
«Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ սրանով խտրականություն կլինի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի»: ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իր հարցն ուղղեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ մինչ այս օրենք էլ, ըստ որոշ զեկույցների, կանանց և տղամարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք եղել է: Մարուքյանը նկատեց նաև, որ նախատեսված է […]
Համայնքների դոտացիաների բաշխումն իրականացվում է անարդար կերպով. Է. Մարուքյան
Համայնքների դոտացիաների բաշխումն իրականացվում է անարդար կերպով, ԱԺ արտահերթ նիստին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, սխալ է մարդկանց քանակով չափորոշիչ սահմանել, քանի որ շատ գումար հատկացնելով շատ բնակչություն ունեցող համայնքին՝ դրանով կեցության պայմանները բարելավում են և ապահովում ներքին արտահոսք դեպի […]
Հնարավոր չէ՞ր կառավարության սահմանած խնդիրները նախագծով ունենալ
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումները խնդիրները նախագծերով ամրագրելու վերաբերյալ:
Դրական տեղաշարժ ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում
ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի հետևողականության, մեծ ջանքերի և ՀՀ ոստիկանության պատրաստակամության արդյունքում 01.01.2015թ-ից ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում պահվող յուրաքանչյուր անձին հասանելիք մեկ օրվա անվճար սննդի ձեռքբերման համար հաշվարկված գումարի չափը հնարավոր է եղել ավելացնել. – նախկին` 690 ՀՀ դրամի փոխարեն 830 ՀՀ դրամ (20.3% ավելին), – հղի կանանց, կերակրող […]
Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են…
Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են… Ելույթս 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Տարածքային համաչափ զարգացում, ապակենտրոնացում, պետական միջոցների արդարացի բաշխում և այլ պահանջներ ու առաջարկներ…
Էդմոն Մարուքյանը դիմելու է Վերահսկիչ պալատին, որ զբաղվի «Հարավկովկասյան երկաթուղիներով»
2015-ի բյուջեին տարբեր անուններ են տալիս՝ սոցիալական բյուջե, զարգացման բյուջե, առաջընթացի բյուջե, «յոլա գնալու» բյուջե, աղքատության հաղթահարման բյուջե: Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ այս բյուջեն զարգացման բյուջե չէ: Որպեսզի ունենայինք զարգացման բյուջե, պետք է ամբողջ տարին խորհրդարանը բարեփոխումների փաթեթներ ընդուներ, որը կտաներ զարգացումների: Բայց մենք եւ […]
Ներկուսակցական ժողովրդավարության և այլ հարցերի մասին
Ներկուսակցական ժողովրդավարության, կուսակցությունների, նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության և համամասնական ցուցակների ձևավորման խնդիրների մասին…
Մարուքյանը՝ նախարարությունների ուռճացման մասին՝ իրենց տեղակալներով, մեքենաներով ու քարտուղարներով
Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ առաջարկեց պետական կառավարման համակարգում օպտիմալացում անել եւ փոքր կառավարություն ունենալ: Ըստ Էդմոն Մարուքյանի, իրավական հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու է կառավարությունն ուզում ԱԻՆ-ը միացնել տարածքային կառավարման նախարարությանը. «Հիմնավորումն ավելի շատ քաղաքական է, քան իրավական: Ամեն նախարարություն ունի 3-4 նախարարի տեղակալ: Հիմա այդ նախարարություններն իրար […]



