Author Archive: edd

rss feed

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ

27/03/2014

Հայաստանից Սիրիա մեկնած հայկական պատվիրակությունն այսօր Դամասկոսում հանդիպումներ է ունեցել ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այդ երկրի բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների՝ Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ։ (Տեսանյութում օգտագործվել են կադրեր «Քեսաբ» հեղինակային ֆիլմից)   Աղբյուր՝ Azatutyun.am

Շարունակել կարդալ

Եթե մի փոքր ուշադիր ու զգոն չլինեին, զանգվածաբար կոչնչացվեին. Էդմոն Մարուքյանը՝ Սիրիայից

27/03/2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է այս օրերին հայ պատվիրակության հետ Սիրիա մեկնած ԱԺ պատգամավոր ԷդմոնՄարուքյանը: -Պարոն Մարուքյան, Հայաստանից մեկնած պատվիրակությունը Լաթաքիայում հանդիպեց Քեսաբի հայերին: Ի՞նչ վիճակում են նրանք և ինչպե՞ս են պատկերացնում հետագայում իրենց ճակատագիրը: -Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մենք հանդիպեցինք Քեսաբից տարհանված հայերին: Տեսարանն իսկապես ցնցող ու տխուր էր, վերապրեցինք այն հուշերը, որոնք գրվել են Ցեղասպանության մասին: Գրեթե նույն իրավիճակը կարելի […]

Շարունակել կարդալ

ԱԺ պատգամավորները Լաթաքիայում փաստեր են հավաքել և ՀՀ վերադառնալուն պես կներկայացնեն ԱԺ–ին, Նախագահին և Կառավարությանը

26/03/2014

Սիրիայի Քեսաբ ավանի հայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբն այսօր կեսօրին Դամասկոսից հասել է Լաթաքիա, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Քեսաբից տեղահանված հայերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:   Նա նշեց, որ տեղահանված քեսաբահայերից շատերը հանգրվանել է […]

Շարունակել կարդալ

Հայ պատգամավորները Լաթաքիայի եկեղեցու բակում 2-3 ժամ հանդիպում են ունեցել տարհանված քեսաբահայության հետ

26/03/2014

Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այսօր՝ մարտի 26-ին, կեսօրին, Դամասկոսից ժամանել է Լաթաքիա, որտեղ Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ հարակից տարածքում ժամանակավոր բնակատեղի են գտել Քեսաբից տարհանված բնակչության ստվար հատվածը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայից հայտնեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Այն տեսարանը, որին մենք ականատես եղանք, իսկապես ցնցող է, եւ ցանկացած հայի, հայոց պատմությանը տեղյակ […]

Շարունակել կարդալ

Հայ պատգամավորները հատել են լիբանանա-սիրիական սահմանը և շարժվում են դեպի Լաթաքիա

26/03/2014

Քեսաբահայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբը, Tert.am-ի տեղեկություններով հատել է արդեն լիբանանա-սիրիական սահմանը և սիրական անվտանգության ստորաբաժանման ուղեկցությամբ շարժվում է դեպի Լաթաքիա: «Առանձնահատուկ զգացումներով ենք մտել Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայորդիների ապաստանած և հայրենիք դարձած հող: Մենք Հայաստանի ջերմությունն ու մեր սատարումն ենք տանում մեր հայրենակիցներին»,- Tert.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց […]

Շարունակել կարդալ

Արագաչափը` անվտանգության, թե՞ գումար հավաքելու միջոց

24/03/2014

Արագաչափերի, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, վարչական իրավախախտումների համաչափության և իրավաչափության մասին

Շարունակել կարդալ

Պետք է գոնե տուգանքների չափը նվազեցնել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Ազգային ժողովում քննարկվում է խորհրդարանի 1/3-ի կողմից ներկայացված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013 թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: ԱԺ մի շարք պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան ճանապարհներին […]

Շարունակել կարդալ

Առաջարկում եմ ճանապարհային խախտումների համար տուգանքների հնգապատկումը հանել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության քննարկմանը նկատեց, որ այս հարկերը մարդկանց մեջ ուղղակի ատելություն են առաջացնում։ «Կան բաներ, որից դժգոհ է ժողովուրդը, կան բաներ, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացնում, տեսանկարահանող սարքերը մարդկանց մոտ, առանց չափազանցության, սկսել են ատելություն առաջացնել»,- […]

Շարունակել կարդալ

S T A T E M E N T 

24/03/2014

“The Armenians around the world are shocked by the latest developments in the Syrian town of Kesab and the neighboring settlements. They have caused the evacuation of the local Armenians again; almost a century after the Armenian Genocide, they are forced to migrate.“Evaluating all this as an extraordinary violation of human rights – not just […]

Շարունակել կարդալ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո ւ Թ Յ Ո ւ Ն

24/03/2014

Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը: Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային […]

Շարունակել կարդալ