Author Archive: edd
Մարուքյանն առաջարկում է կրճատել ԿԲ ծախսերը և դրանք ուղղել գիտությանը
Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առաջարկեց Կենտրոնական բանկի ծախսերի կրճատման հաշվին ավելացնել գիտության ֆինանսավորումը: Սաֆարյանն առաջարկությանն ի պատասխան հայտարարեց, որ ԿԲ ծախսերն ամրագրված են օրենսդրությամբ, որևէ շեղում չեն կարող թույլ տալ: «Ես չեմ ասում՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը կրճատենք, գիտեմ, […]
Ի՞նչ կատարվեց Վրաստանում, երբ բարձրացվեց պաշտոնյաների աշխատավարձը. պաշտոնյաները հայտնվեցին բանտերում
Այսօր ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշատակեց Վրաստանի փորձը. «Երբ տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», եկան նոր իշխանություններ, այս համակարգն այնտեղ ներդրվեց, դրանից հետո նրանք սանկցիաները՝ պատասխանատվությունը բարձրացրեցին այն պաշտոնյաների, որոնց աշխատավարձերը բարձրացրել էին: Ի՞նչ կատարվեց դրանից հետո՝ քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին՝ նախարարները, փոխնախարարներ, մարզպետներ, փոխոստիկանապետեր, պատգամավորներ… […]
Հարցադրումներ Վանաձորի վթարային շենքերի վերաբերյալ
Հարցադրումներ ՀՀ քաղաքաշինության նախարարին Վանաձորի վթարային շենքերի վերաբերյալ
Պետության գործառույթների համար ոչ ոք պարտավոր չէ վճարել. Էդմոն Մարուքյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ նիստում անդրադարձավ արդարադատության նախարարության նախաձեռնած՝ պետական գրանցամատյանի վարման նոր ընթացակարգին, որով մեկ տարի ժամկետով փաստաբանին հաշվառելու համար նախատեսվում է տարեկան 60.000 դրամի չափով տուրք: Մարուքյանը նշեց, որ ԱՆ կողմից ներկայացված նախագիծը քննադատության չի դիմանում, զուրկ է տրամաբանությունից: «Սա արվում է այն դեպքում, երբ փաստաբանը չունի հարկային […]
Էդմոն Մարուքյանը կոչ արեց հետ կանչել փաստաբաններին վերաբերող օրինագծերը
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ, ԱԺ-ի հայտարարությունների ժամին ամբիոնից բարձրաձայնեց փաստաբանների համար ոչ բարենպաստ օրենսդրական նախաձեռնությունների մասին: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարարության կայքում տեղադրված «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանցով նախատեսվում […]
ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը։ Հեռուստաընկերությունը, հիշեցնենք, դատարանում մոտ երկու տարի վիճարկեց Հարկայինի կազմած ակտի անհիմն լինելու հանգամանքը։ Հարկայինի կազմած ակտով «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տուգանվել էր մոտ 26 միլիոն դրամով։ Դատական որևէ ատյանում հայցը չբավարարվեց, ուստի սպառելով ներպետական դատական բոլոր ատյանները, 2009 թվականին հեռուստաընկերությունը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։«ԳԱԼԱ»-ի շահերի պաշտպան Էդմոն Մարուքյանը […]



