Author Archive: edd
ԵՐԲ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է…
Ժամանակին համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ մաքսային մարմինները Հայաստանի սահմանը հատող ՀՀ պետ. համարանիշներով ավտոմեքենաների անվադողերի վրա դրոշմելու են կնիք՝ Հայաստանի Հանրապետություն Վրաստանից օգտագործված անվադողեր ներմուծումը բացառելու նպատակով: Հայտնի է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով հատում են ՀՀ սահմանը, Վրաստանում փոխարինում են իրենց ավտոմեքենաների մաշված անվադողերը կիսամաշ, համեմատաբար օգտագործելի անվադողերով՝ ձմեռային […]
Մենք 3 եղբայրներով մենակ մնալով տանը, հրդեհել էինք Ամանորյա եղեւնին. Էդմոն Մարուքյան
NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Տարեվերջյան ամփոփում Լոռու մարզում
2012-ին Լոռու մարզում տասնյակ գյուղական համայնքներում 24 տարվա ընդմիջումից հետո սկսեցին գործել նախակրթարաններ, վերանորոգվեցին դպրոցներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Սիրելի քաղաքացիներ օգտվելով առիթից, Սույնով պատիվ ունեմ շնորհավորական բարեմաղթանքներ հղել Ձեզ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան հրաշափառ տոների կապակցությամբ, արդեն որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ում համար մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ազատ ու պայքարող, ստեղծող ու վերակառուցող լոռեցուն ներկայացնելը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու ցանկանում, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը` սկիզբ դնելով Նոր Տարվան, […]
Մարդկանց կորուստն է կորուստ, մյուս հարցերը լուծելի են
ԱԺ երիտասարդ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի համար անցնող տարվա ձեռքբերումը կրտսեր որդու` Նարեկի ծնունդն ու Մատաղիսի գործով արդարացման դատավճիռն է:
Ամենաակտիվ պատգամավորների շարքում երկրորդը
http://parliamentmonitoring.am/ կայքը ամփոփեց 2012 թվականի Ազգային Ժողովի նիստերի վիճակագրությունը` ըստ որի ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնվում է 10 ամենաակտիվ պագամավորների շարքում` երկրորդ հորիզոնականում:
Վանաձորի տնակային ավանի և 84 վթարային շենքերի հարցն օրակարգում է
Օրերս վանաձորցի լրագրողների հետ ասուլիսում պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանը, պատասխանելով տեղական խնդիրներով հետաքրքրվողների հարցերին, տեղեկացրեց, որ այս պահին իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի 4 նախագծերով փոփոխություն է առաջարկել՝ ՏԻՄ և ընտրական օրենսդրության հետ կապված:
«Ինձ մի տեսակ բլոկադայի ենթարկված եմ զգում». Էդմոն Մարուքյան
Թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, անկուսակցական Էդմոն Մարուքյանն անցնող տարին համարում է հագեցած: Անկախ պատգամավորն ասում է, որ խորհրդարանական իր մի քանի ամիսների ընթացքում հասցրել է բավական աշխատանք կատարել, սակայն դժգոհ է, որ պատգամավորական գործունեության շրջանակը սահմանափակված է:
Էդմոն Մարուքյանը` 2012թ.-ի «Տարվա պատգամավոր»
Լույս է տեսել «Դե Ֆակտո» ամսագրի տոնական համարը: Ամսագիրը «Տարվա պատգամավոր» է ճանաչել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:
ՄԻԵԴ վճիռները պետք է ազդեն մեր դատարանների վրա
ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը«Դեմ առ դեմ» բանավիճում են ՀՀ դատաիրավական համակարգի վրա ՄԻԵԴ կայացրած վճիռների ազդեցության շուրջ:



