Author Archive: edd
Մրցակիցները`իշխանական թեկնածու Վիկտոր Դալլաքյանի մասին
Երեկ «Լոռի» մամուլի ակումբում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները հրավիրված էին հեռուստաբանավեճի: Պատգամավորության 5 թեկնածուներից ներկայացել էր 3-ը` «Ժառանգության» թեկնածու Գառնիկ Սահակյանը, ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանը և անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Թեկնածուների հետ երկրորդ հանդիպում-բանավեճն է, որին չեն մասնակցում Դաշնակցության և Հանրապետական կուսակցության թեկնածուները`Զոհրապ Թորոսյանն ու Վիկտոր Դալլաքյանը: Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավի ընթացքը […]
Էդմոն Մարուքյանը երիտասարդական քաղաքականության մասին
Էդմոն Մարուքյանը երիտասարդական քաղաքականության մասին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարները` Վանաձորում
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան և նույն առաքելության երկարատև դիտորդների ղեկավար Պոլինա Լեմոսը Վանաձորում այցելեցին թիվ 30 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու` անկուսակցական Էդմոն Մարուքյանի գրասենյակ: Տիկին Շեկեռինսկայի խնդրանքով թեկնածուն ներկայացրեց ընտրական գործընթացների հետ կապված տարբեր հարցեր` ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, վարչական լծակների օգտագործումը, քարոզարշավի ընթացքում ստեղծված խոչընդոտները` պաստառների պատռում, որի առնչությամբ թեկնածուն արդեն […]
Պատռել են ԱԺ պատգամավորության թեկնածու, փաստաբան Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառը
Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը ընտրախախտման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի բաժին: Նա ասում է, որ իր նախընտրական պաստառը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 29 շենքի հարավային պատի արեւմտյան մասից պոկվել եւ պատռվել է: «Ամսի 14-ին փակցրել եմ, 16-ին արդեն գտանք պատառոտված, պոկված վիճակում»,- ասում է […]
Էդմոն Մարուքյանը հյուրընկալվել է «Առաջին լրատվական»-ի Real Politikհաղորդաշարում
Էդմոն Մարուքյանը հյուրընկալվել է «Առաջին լրատվական»-ի Real Politikհաղորդաշարում:
Նախընտրական ծրագիր
Առաջադրվելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` իմ ընտրողներին տեղեկացնում եմ, որ որևէ կուսակցության անդամ կամ քաղաքական հոսանքի հետևորդ չեմ հանդիսանում: Կարևորում եմ` պատգամավորական մանդատի հնարավորությունների օգտագործումն ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական ակտիվության, մասնակցային ժողովրդավարության, հանրային նշանակության հարցերի բարձրացման և հանրային քննարկումների միջոցով ՀՀ Ազգային Ժողովում որոշումների ընդունումը: Որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու, իմ […]



