Author Archive: edd
ԵՄ դիտորդների տեղակայումն ու Ռուսաստանի արձագանքը | քննարկում ենք արտաքին մարտահրավերները
Բավականին ծավալուն զրույց է ստացվել Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների և ընթացող զարգացումների մասին:
Ի՞նչ կտա միջազգային դատարանի որոշումը քաղաքական տեսանկյունից
Խոսել եմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման քաղաքական և իրավական հետևանքների մասին:
Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը
Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն […]
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։
Խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։ ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ է ընտրվել ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խորհուրդը արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։
Ադրբեջանն իր զորքով անցավ ԵՄ միջնորդության վրայով
Խոսել ենք Հայաստան ժամանող ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության մասին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման միջազգային արձագանքների և արտաքին քաղաքական այլ հարցերի մասին։
հորդորում ենք Ադրբեջանում գործող միջազգային ընկերություններին դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն այդ ցեղասպան երկրում
Բարեկամներ, Այս նամակի միջոցով հորդորում ենք Ադրբեջանում գործող միջազգային ընկերություններին դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն այդ ցեղասպան երկրում և ճնշում բանեցնել իշխանության վրա, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։ Միացե՛ք մեզ նամակներ ուղարկելու համար, այն տևում է ընդամենը 1 րոպե և դուք երկու հարյուրից ավել նամակ կուղարկեք նշված ընկերություններին։ Այս պահին ուղարկել ենք արդեն 240 հազար նամակ: Եկեք […]
ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել:
Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
Լաչինի միջանցքի արգելափակումն ագրեսիայի ակտ է
Օր 40-րդ։ Ադրբեջանի կողմից հարուցված մարդասիրական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունկավում է։ Լաչինի միջանցքի արգելափակման հիմնական նպատակը ԼՂ-ի էթնիկ հայերի զտումներն են, ինչն ընդդեմ մարդկության հանցագործություն է։ Ցանկացած կյանքի ուղու արգելափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն իրենց անունով կոչենք։