Author Archive: edd
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ: Անցնող տարին մեր պետության համար նշանավորվեց փորձություններով, պայքարով, երբեմն ոգևորությամբ, երբեմն էլ՝ հուսահատությամբ: Մեր երազանքների Հայաստանը դեռ առջևում է: Այդուհանդերձ, վաղվա Հայաստանը պետք է կառուցենք այսօր՝ քրտնաջան աշխատանքով և անկոտրում պայքարով: Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Այդ խնդիրները պետք է լուծել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնման միջոցով
Խոսքս Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստից:
Ադրբեջանը վերահաստատում է, որ ԼՂ-ն գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ
Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը:
Լաչինի միջանցքը 12 օր շարունակ մնում է փակ։
Քննարկում ենք ստեղծված իրավիճակը։ Հատուկ ռադիոլսողների համար:
Լաչինի միջանցքի խնդիրը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով
Արցախում ստեղծված իրադրության շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։ -Հայաստանն ինչ դիվանագիտական ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ -Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Լաչինի միջանցքը մի խումբ կեղծ բնապահպաններ փակեցին բնապահպանական մոնիտորինգի պատրվակով, ամբողջ դիվանագիտական համակարգը, նաև՝ ԱԺ արտաքին հարաբերություններով զբաղվող մարմիններն ամբողջ աշխարհով մեկ լուրջ աշխատանք են տարել, որի […]
2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։
Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկեցինք Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն ընդունեց։ Սատորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը։ Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է. • 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում […]
Լաչինի միջանցքի փակումը. Մեզ խնդրի կարգավորման համապարփակ լուծում է պետք:
Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելու հետևանք է: Մեզ խնդրի համապարփակ լուծում է պետք, այլապես հետևանքների դեմ պայքարով հիմնական խնդիրը կմնա չկարգավորված:
Ադրբեջանցիները սկսել են հրաժարվել այն փաստից, որ իրենք են փակել ճանապարհը. հասկանում են պատասխանատվությունը…
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ անխուսափելի է դարձել Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ միջազգային մեխանիզմի ստեղծումը, որպեսզի կայանա ուղիղ խոսակցություն: «Մենք արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում ենք, եւ նաեւ միջազգային հանրության կողմից է սա բարձրաձայնված, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, որպեսզի իրար մեջ եղած ցանկացած հարց քննարկվի այդ մեխանիզմի […]