Բաժին: Նախընտրական նյութեր
Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ – ԵԼՔ Դաշինք
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԼՔ Դաշինքի համաժողովի ընթացքում։ 21/01/2017թ.
Ի՞նչ կապ ունեն Վանաձորի ՀՀԿ-ական չինովնիկները մարզի զարգացման հետ. Էդմոն Մարուքյանը վարչապետի` Վանաձոր երեկվա այցի մասին
Վանաձորից ընտրված պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «պրիմիտիվ քարոզարշավի ոճ» է որակում վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա այցը Լոռու մարզ՝ ավելի կոնկրետ՝ Վանաձոր, ու հանդիպումը մարզպետարանում՝ այդ թվում՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: «Գալ, մարզում խոսել զարգացման ծրագրերի մասին, մարզի զարգացման ճանապարհների մասին տեղեկություն չունենալ: Երկրորդ՝ հավաքել մարզպետարանում չինովնիկներին ու խոսել մարզի զարգացման մասին, դա […]
Աբսուրդ է՝ Սերժ Սարգսյանի աշխատողները իշխանափոխությո՞ւն պետք է անեն
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը ԱԺ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ 20/01/2017թ.
«Ելք»-ի դռները դեռ բաց են
Ի՞նչ ընթացքի մեջ են բանակցությունները «ԳԱԼԱ»-ի եւ «Ժառանգության» հետ՝ հարցրինք «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին։ ««ԳԱԼԱ»-ին մենք համագործակցության առաջարկ արել ենք, քննարկումներն ընթացքի մեջ են: Բանակցել ենք նաեւ «Ժառանգության» հետ, այդ թվում՝ Րաֆֆու, գիտեք, մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, սպասենք տեսնենք, թե ինչ կորոշեն»: «Ժառանգությունը» կարծես Օսկանյանի եւ «Համախմբման» կողմն է գնում, նկատի ունեմ ձեր […]
Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տեղի ունեցող զարգացումների առայժմ ամենաակտիվ աղբյուրը ակնհայտորեն իշխող համակարգն է, որը հասցնում է ոչ միայն վերադասավորվել զուտ իշխանական շրջանակներում, այլ նաև վերադասավորել ընդդիմադիր դաշտը: Այստեղ բավական լուրջ դիրքի է հավակնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշտի ահռելի մաս ծածկելու է վերադարձող Գագիկ Ծառուկյանը, իշխանական համակարգային աղբյուրից ոռոգվող ուժ է «Հայկական Վերածնունդը»: […]
Ելք դաշինքի տարբերանշանը և կարգախոսը հայտնի են
«Ելք» (անգլ․՝ Way out, ռուս.՝ Исход) դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով և ներքոնշյալ տարբերանշանով։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Աղբյուր՝ tert.am
«Ելք» դաշինքն իր տարբերանշանն ու կարգախոսը կունենա. ավելի ուշ կհրապարակվի ցուցակը
Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առաջին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերն այժմ աշխատում են «Ելք» դաշինքի տարբերանշանի (լոգո) եւ կարգախոսի վրա: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Անի Սամսոնյանը՝ խոսելով դաշինքի ընթացիկ աշխատանքներից: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի մաս են կազմում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: «Քանի որ դաշինքը […]
Մենք Վանաձորում ճգնաժամի լուծում ենք առաջարկում
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանի հարցազրույցը Վանաձորում ստեղծված ճգնաժամի հնարավոր լուծումների վերաբերյալ։ 10/01/2017թ.
««ԵԼՔ»-ի բոլոր թեկնածուներն առաջադրվում են լուրջ արդյունքներ արձանագրելու, հաղթելու ու դաշինքին հնարավորինս շատ ձայն ապահովելու նպատակով». Էդմոն Մարուքյան
Ինչպես հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինքով: Դաշինքի ստեղծումից հետո հայտարարվեց, որ բանակցություններ կլինեն նաև այլ ուժերի հետ: ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե բանակցություններն ի՞նչ փուլում են, առաջիկայում որևէ ուժի կամ ուժերի հետ համագործակցելո՞ւ են: «Բանակցություններ կան, բայց արդյունք […]