Բաժին: featured
Նիդերլանդների իշխող` «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD)» հրավերով երկօրյա այցով Հաագայում եմ գտնվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ միասին:
VVD-ի գլխավոր գրասենյակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել կուսակցության պառլամենտական խմբակցության միջազգային կապերի պատասխանատու թիմի հետ, ինչպես նաև կուսակցության այլ անդամների հետ, իմ կողմից ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները, ռազմագերիների շուտափույթ վերադարձման և շարունակվող ադրբեջանական օկուպացիայի հարցերը, քննարկել ենք Նիդերլանդների դիրքորոշումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում:
Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։ Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է […]
Առկա իրավիճակի վերլուծություն և Հայաստանի կարմիր գծերը:
Ալիևը մտածում է՝ մեզ կծեծեր, կգնայինք կասեինք՝ ի՞նչ ուզում եք, անենք․ ստացավ հակառակը՝ վարչապետը չգնաց Սամարղանդ
Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում:
Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։ Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում: Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի:
Միջազգային հանրությունից ակնկալում ենք քաղաքական միջոցներ, որ Ադրբեջանն ազատի ՀՀ-ի օկուպացված տարածքները
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիությունից և միջազգային հանրությունից ակնկալում է ձեռնարկել համապատասխան քաղաքական միջոցներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և հետ կվերադառնան մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Պետք է լինեն ոչ միայն ողջունող կոչեր՝ […]
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը:
Ողջունելուց բացի, մենք ԵՄ-ից և միջազգային հանրությունից ակնկալում ենք, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և ետ կվերադառնան մինչև 2021թ․ մայիսի 12-ի դրության հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր: Eng The EU welcomes the ceasefire agreement reached between Armenia and Azerbaijan. In addition to the welcoming statements, we expect […]
Ի՞նչ ենք ակնկալում մենք միջազգային հանրությունից
Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեասիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում։ Eng Our expectations from the international community are not only about stopping Azerbaijan’s aggression, but also to force […]
Հայաստանը հույսը պետք է դնի միայն իր վրա
Հայաստանի Հանրապետությունը տալու բան այլևս չունի, 44-օրյայի ժամանակ, հանգամանքների բերումով, ինչ տվել` տվել է, չի կարող մեր պարտությունը բազմապատկման էֆեկտ ունենալ:
Որոշում է կայացվել դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
ՀՀ ԱԽ-ում Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: