Բաժին: featured
Ադրբեջանի դեմ պետք է ձևավորել պետական հզոր իմունիտետ
Իրադարձությունները ցույց տվեցին, որ 2020թ. նոյեմբերի 9-ով չսահմանափակվեցին այն վատ բաները, որոնք կարող էին տեղի ունենալ մեզ հետ: Դրանք չեն ավարտվել, այդ գործընթացը շարունակվում է, ուստի դրա դեմ պետք է ձևավորել ազգային-պետական հզոր իմունիտետ:
Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը:
Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ: […]
Հայաստանի ներսի հարայ-հրոցը չի ամրացնում մեր պետականությունը, մեզ շարունակում են բզկտել
Խոսել ենք Հայաստանի անառիկ ամրոց լինելու գաղափարի, խաղաղության նպատակի և ընթացող բանակցությունների մասին:
Բրյուսելյան հանդիպման մանրամասները
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով հիշենք մեր բոլոր հերոսներին:
Այսօր էլ, եթե համախմբված լինենք, աղմուկն ու տարաձայնությունները մի կողմ թողնելով՝ ամենօրյա հետևողական ու համառ աշխատանքով կարող ենք եղածը պահպանել, հզորանալ և առաջ շարժվել: Փառք Հերոսներին !!!
Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում:
Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի… Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է: Այսինքն, արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ […]
Մեր ցանկությունները պետք է համապատասխանեն իրականությանը
Քննարկում ենք արտաքին քաղաքական և ներքաղաքական զարգացումները:
Արդեն մի քանի օր է լուռ և համակ ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցած պայթյունի հետ կապված ողբերգական դեպքերին:
Ամեն ողջ մարդու գտնվելով ուրախացել, իսկ զոհերի տեղեկությունը ստանալով` սգացել ենք բոլորի հետ։ Սրտի դառը կսկիծով ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին և հույսով սպասում անհետ կորածների հայտնաբերմանը։