Բաժին: featured
Նորմալ լյուստրացիա եղաք և ինքներդ ստանձնեցիք նկարագրված ապազգային գործելաոճի ծանր բեռը
Այսօրվա գրառում-վերլուծության մեջ չէի մատնանշել անուն ազգանուններ, թե խոսքը ու՞մ մասին է գնում և թե կոնկրետ ո՞ր «ընդդիմադիրներն» կամ «փորձագետներն» են, որ Հայաստանում, մեր լեռնաշխարհի օդը շնչելով ծառայում են թշնամի պետությանը: Գրառման հրապարակումից հետո, ոմանք իրենց նույնականացնելով նշածս երևույթների հետ վրդովված, որ բացահայտվել են, արձագանքում են ինձ տարատեսակ վիրավորանքներով: Բնականաբար ասվածին ավելացնելու բան չունեմ, հիմա […]
Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած։
Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական […]
Հայաստանը պահանջում է կատարել եռակողմ հայտարարության դրույթները
Խոսել ենք վերջին օրերի զարգացումներից և մեր անելիքներից:
Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:
Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը: Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ: Այլ […]
Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր հենց գիտեի, թե լուրջ մարդ ես )))
ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով:
Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք
Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ […]
Հիմա ավելի բարդ իրավիճակում ենք, քան 2020-ի նոյեմբերի 9-ից հետո
Ինձ շատ են հարցնում, թե հիմա ի՞նչ զարգացումներ կան, ի՞նչ իրավիճակ է: Ահա այս հարցազրույցում փորձել ենք պատասխանել բազմաթիվ կարևոր հարցերի:
Ինչպես շատերդ արդեն տեղեկացել եք, ՀՀ կառավարությունն ստեղծում է ներքին գործերի նախարարություն։
Այդ մասին առաջարկությամբ տարիներ շարունակ հանդես ենք եկել խորհրդարանում (այդ թվում՝ կառավարության այլընտրանքային կառուցվածք ներկայացնելիս)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ, ինչպես մյուս նախարարությունները։ Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքը, միգրացիայի և […]