Բաժին: featured
Առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել
Այսօրվա ճեպազրույցի ամբողջական տարբերակը: Խոսել ենք, նախագահի ընտրությունների, Հայ-թուրքական հարաբերությունների, ԱԺ ընդդիմության, բանակի օրվա խորհրդի և այլ կարևոր հարցերի մասին:
Հույժ կարևոր արձանագրում
ԵԽԽՎ-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:
Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։
Նախագահի հրաժարականը անակնկալ չէր
Նախագահի հրաժարականի, նոր նախագահի ընտրության, Հայ-թուրքական հարաբերությունների, սահմանադրական բարեփոխումների, գործող խորհրդարանի և այլ կարևոր հարցերի մասին։
Ընդգրկվել եմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում
Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդգրկվել եմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում և, որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, իմ գիտելիքներով ու փորձով իմ ներդրումը կունենամ ապագա սահմանադրական փոփոխությունների գործընթացում։
Այո’, ոտքի ենք կանգնելու
Մի քանի տեղ տեսա, որ գրում են` «Էդմոն Մարուքյանն ուրախացել է, որ ՊՆ-ն ուղղաթիռներ է ձեռք բերել, ինչպես նաև դեռ հավատում է, որ ոտքի ենք կանգնելու որպես պետություն, հետևաբար նա ծախված է»: Սարսափելի է պետության հանդեպ եղած այս նիհիլիզմի դոզան, որը վերջում նաև կոտրվում է պետություն ունենալուն հավատացողների գլխին: Բայց, այո’, ոտքի ենք կանգնելու, որովհետև […]
Բանախոսությամբ հանդես եկա Լիբերալ քաղաքականության դպրոցում
Այսօր «Ժողովրդավարության մարտահրավերները» թեմայով բանախոսությամբ հանդես եկա Լիբերալ քաղաքականության դպրոցի վեցերորդ հոսքի ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ: Լուսավոր երիտասարդություն ունենք, ում հետ հաճելի է քննարկումներ ծավալել արդի թեմաների շուրջ:
Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում:
Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: 2021 թվականի մայիսից, երբ թշնամու զորքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք, մենք քարոզում ենք համախմբում և բոլոր կարող ուժերի մեկտեղում՝ ընդդեմ մեր մարտահրավերների: Այդ օրակարգով դուրս մնացինք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց շարունակեցինք մնալ այդ մոտեցման ջատագովը: Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր […]