Բաժին: featured
Խոսել եմ Սոչիում և Բրյուսելում առաջին դեմքերի հանդիպումների վերաբերյալ։
Անդրադարձել եմ նաև ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես’ Վանաձորում տեղի ունեցած ձերբակալությանը։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համդիպման արդյունքների մասին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համդիպման արդյունքների մասին: Նա կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման հարցում Բրյուսելի աջակցությունը չի կարող խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ Մոսկվայի համար կարևոր է Արևմուտքի […]
Թող հետո ոչ ոք չասի` մենք չգիտեինք, թե ինչ ենք անում։
Այսօր որոշվում է, թե ովքեր են մեր երկրում հայհոյանքն ու ատելության խոսքն ընդունող ու այդ մշակույթն ուղղակի կամ անուղղակի կրող անձանց խումբը և ովքեր են այդ մշակույթն ու վարքագիծը մերժողները։ Քաշվող գիծը շատ հստակ է, և թող հետո ոչ ոք չասի` մենք չգիտեինք, թե ինչ ենք անում։
Լուսավոր Հայաստանի 6-րդ տարեդարձը համընկավ Հռոմում անցկացվող ALDE Congress 2021-ի հետ:
Լուսավոր Հայաստանի 6-րդ տարեդարձը համընկավ Հռոմում անցկացվող ALDE (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք) Congress 2021-ի հետ: Անցած 6 տարիները Լուսավոր Հայաստան կուսակցության համար եղել են կայացման բարդ տարիներ: Այսօր կուսակցությունը ոչ միայն Հայաստանում է ակտիվ, այլ նաև միջազգային հարթակներում դարձել է Հայաստանի յուրահատուկ ձայնը: Այս լուսանկարում ALDE գործող համանախագահ պաշտոնակատարներն են` սենատոր Թիմմի Դուլին (Timmy […]
Շնորհավորում եմ բոլորիս Լուսավոր Հայաստանի հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով
Ուղիղ 6 տարի առաջ այ այսպես մեկնարկեց Լուսավոր Հայաստան Կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է և մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու: Դեռևս 6 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, և սև ու սպիտակի բաժանելը […]
Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ […]
Շնորհավո’ր Մարդու իրավունքների օրը
Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների օր` ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման։ 2002 թվականից մինչև 2012 թվականը զբաղվել եմ ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ, որից հետո 9-ը և ավելի տարիներ ակտիվ քաղաքականության մեջ կրկին ամենաբարձր մակարդակով պաշտպանել եմ մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, այսինքն իմ երիտասարդության լավագույն 20 տարիները նվիրել եմ Հայաստանում […]
Ուղևորվում եմ Հռոմ, որտեղ հավաքվում են եվրոպայի 60-ից ավել ազատական կուսակցությունների առաջնորդներ՝ ALDE Congress 2021-ին մասնակցելու նպատակով։
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսին` որպես դաշինքի ասոցացված անդամ կուսակցության նախագահ, ես նույնպես հրավիրված եմ և մասնակցելու եմ: Համաժողովին մասնակցում են մի շարք ԵՄ երկրների ղեկավարներ, խորհրդարանականներ, Եվրոպական պառլամենտի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Իմ շփումների և հանդիպումների ժամանակ խոսելու եմ հետպատերազմյան Հայաստանի արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, Ալիևի կողմից հնչեցված նոր սպառնալիքների և ռազմագերիների […]