Բաժին: featured
ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրացնի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հայ գերիների հարցերը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնի Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների և այդ երկրում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: «Առաջնահերթությունը, բնականաբար, Արցախյան վերջին պատերազմն է և դրա հետևանքների խնդիրներն են, […]