Բաժին: Պաշտոնական
Ադրբեջանից սպառնում են Բայրաքթարով հարվածել ՀՀ պաշտոնատար անձանց. Մոսկվայում Ալիեւին կզգուշացնե՞ն
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիեւին նաեւ կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո եւ դրա ակնհայտ կոպիտ խախտում: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նաեւ կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու […]
Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները
Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները. ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, […]
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն […]
Գրություն Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ
Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով […]
Գրություն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծված խնդիրների վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) […]