Բաժին: Հետընտրական հանդիպումներ
Էդմոն Մարուքյանը տեղեկանում է տարբեր ոլորտներում առկա խնդիրներին
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետընտրական հանդիպումները շարունակվում են: Բակերում, ուսումնական հաստատություններում, տարբեր հիմնարկ ձեռնարկություններում Էդմոն Մարուքյանը համառոտ ներկայացնում է օրենսդրի իր մեկամյա գործունեությունը և տեղեկանում առկա խնդիրներին՝ իր աշխատանքային նոր ծրագիրը ձևավորելու, Վանաձորցիների խնդիրները հնարավորինս շատ ու հաճախ բարձրացնելու և դրանց իրագործմանը հետևողականորեն նպաստելու համար:
Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ թիվ 6 դպրոցի աշխատակազմի հետ
Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 դպրոցի լավագույն շրջանավարտ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ դպրոցի աշխատակազմի հետ: Ուսուցիչների հավաստմամբ դեռևս աշակերտական տարիներից Էդմոն Մարուքյանն աչքի էր ընկնում ըմբոստ և արդարամիտ բնավորությամբ, տարաբնույթ միջոցառումներին մշտապես մասնակցում, հանդես էր գալիս խելամիտ առաջարկություններով: Հիշողությունները հանդիպումն առավել մտերմիկ դարձրին, սակայն Էդմոն Մարուքյանը խոսեց նաև նպատակների, իր գործունեության […]
Էդմոն Մարուքյանը զրուցեց մանկավարժների հետ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մանկավարժների հետ հանդիպումը կարևորում է և առկա խնդիրներին ծանոթանալու առումով և ոլորտում իր միջամտությամբ իրականացված փոփոխությունների մասին իրազեկելու տեսանկյունից: Նրանց վստահությունը վերածվել է լուրջ աշխատանքի, ուստի հարկ է նաև խոսել արդյունքների մասին:
Էդմոն Մարուքյանը շարունակում է հանդիպել վանաձորցիների հետ
Էդմոն Մարուքյանը հանդիպեց Դենս ստոմատոլոգիական կլինիկայի անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում նա ներկաներին հիշեցրեց իր պաշտոնական կայքի մասին, որտեղ պարբերաբար տեղադրվում են ելույթների ու հանդիպումների տեսագրությունները, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող հրապարակումներ: Այնուհետև բուժաշխատողները հնչեցրեցին իրենց հետաքրքրող հարցերը: Մանրամսները՝ տեսանյութում:
Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանի տարածքը խիստ անբարեկարգ վիճակում է
Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանը տարիներ շարունակ եղել է որպես սրբատեղի և նոր նվաճումների ու փառաբանության կնքավայր: Մայիսյան հաղթանակների ամենամյա համաքաղաքային տոնախմբություններին այստեղ են գալիս հազարավոր Վանաձորցիներ, ծաղիկներ դնում քաջարի զորականների հուշակոթողին, սակայն հարակից թաղամասի բնակիչներն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հրավիրել էին իրենց զարմանքն ու զայրույթն արտահայտելու ներկա վիճակից: Իսկ ներկան այժմ արդեն ոչնչով չի […]
Էդմոն Մարուքյանը շարունակում է բակային հանդիպումները վանաձորցիների հետ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի բակային հանդիպումների հերթական կանգառը Գուգարք համայնքն էր: Այստեղ նա ներկաներին առաջարկեց ազատ արտահայտել իրենց մտահոգություններն ու բողոքները: Հանդիպման վերջում պատգամավորը եղավ Գուգարքի թիվ 2 հիմնական դպրոցում, ծանոթացավ պայմաններին, լսեց տնօրենի առաջարկությունը՝ կապված դպրոցի ջեռուցման հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
Էդմոն Մարուքյան. քաղաքացիների ընդունելություն
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ակտիվ ու արդյունավետ գործունեության շնորհիվ նախորդ տարվա աշնանային գումարման նստաշրջանի հետազոտություններով ընդգրկվել էր 10 ամենաակտիվ պատգամավորների կազմում:
Էդմոն Մարուքյանի այցը Վանաձորի Լենինգրադյան տնակային ավան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի բակային հետընտրական հերթական հանդիպումը Վանաձորի տնակային ավանի բնակիչների հետ էր: Մի միջավայր, որտեղ ծայրահեղ աղքատությունն անգամ երկրորդ պլան է մղվել, սոցիալական խնդիրների վրա բարդելով տնակներում, տարրական նվազագույն պայմաններից զրկված կացության փաստը: Գիտակցելով հարցի կարևորությունը` ՀՀ վարչապետի կողմից կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ Էդմոն Մարուքյանն առաջին իսկ հնարավորությամբ բարձրացրել էր հենց այս՝ լուծմանն […]
Էդմոն Մարուքյանի հանդիպումները բնակիչների հետ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետընտրական հերթական հանդիպումը կրկին բնակիչների հետ էր: Սովորական դարձած ջերմ ընդունելությունից հետո նրանք եւս իրենց վստահելի մարդու հետ շտապեցին կիսվել խնդիրներով ու հոգսերով: Քաղաքացիների բողոքների հիմնական առանցքը համայնքային էր. թաղամասի եւ շքամուտքերի լուսավորության, խաղահրապարակի, դպրոց տանող ճանապարհի, նրան հարակից կամրջակի վերանորոգման, բակի ասվալտապատման եւ ամենակարեւորը՝ վթարային շենքի հիմնանորոգման հարցեր:
Էդմոն Մարուքյանը ծանոթանում է քաղաքացու խնդրին
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետընտրական թաղամասային այցելությունները իրեն վստահելու դիմաց ոչ միայն շնորհակալական խոսքեր փոխանցելու, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրներին առանձին-առանձին ծանոթանալու նպատակ ունի: Հունիսի 1-ից մեր քաղաքում արդեն գործում է Էդմոն Մարուքյանի գրասենյակը: Ընդունելության օրերին նախորդում են քաղաքացիների այցելությունները, նրանց խնդիրների մասին գրառումները, որից հետո նշանակված օրը պատգամավորն անձամբ հանդիպում է նրանց հետ՝ փորձելով իր […]