RSSԲաժին: Մամուլ

Բյուջեն չեն լցնում մարդկանց կեղեքելու միջոցով, տուրիզմի զարգացման համար պետք է վերացնել անիմաստ վճարները. Էդմոն Մարուքյան

21/08/2017

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի բարձրացրած հարցին, ըստ որի` Հայաստան մտնող բոլոր մեքենաները սահմանին վճարում են 14000-24000 դրամ գումար` այդ թվում Ռուսաստանից ժամանող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, ինչի համար նա դիմել է Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանին: Նշենք, որ սահմանին նախատեսվող այս վճարումը սահմանված է «Ճանապարհային […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Թաթուլ Հակոբյանի հոդվածի հիման վրա

18/08/2017

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է՝ օրերս ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։ «Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ […]

Շարունակել կարդալ

Տավուշցիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին

04/08/2017

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1000-ից ավելի տավուշցիներ չեն պատրաստվում բացել ճանապարհը․ նրանք պահանջում են վարչապետին… Անտառը վերացնելը երբեք չի կարող «աշխատատեղ» համարվել և մենք բոլորս լավ գիտենք թե ինչիպիսի շահեր են կանգնած յուրաքանչյուր անտառահատման դեպքի ետևում։ Մենք բոլորս լավ գիտենք, որ ընտրություններից առաջ որոշ շրջանակների ներկայացուցիչներին […]

Շարունակել կարդալ

Ինչ գիրք են կարդում պատգամավորները

25/07/2017

Tert.am-ը հետաքրքրվեց, թե 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ինչ գիրք են կարդում արձակուրդային շրջանում: Շատերը ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի գրքեր են կարդում: «Ելք» խմբակցության Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարդում է կանադացի լրագրող, սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի «Outliers» (թարգմանվել է «Հանճարներ և աութսայսդերներ») գիրքը: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին․ նրա պատժաչափը կարող է փոխվել

22/07/2017

«ԱԺ» Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր տեսակցել է երեկ Ռուսատանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին: Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հարությունյանը բարձր տրամադրություն ուներ, անգամ չէր հավատում, որ վերջապես հայրենիքում է: Այցելության պահին Հարությունյանը բուժզննում է անցել «Հարությունյանը բարձր տրամադրությամբ էր, իր շնորհակալությունն էր հայտնում հայ ժողովրդին, Ռուսաստանի հայերին, եկեղեցուն՝ այդ […]

Շարունակել կարդալ

ԵՏՄ-ի այլընտրանքը Եվրամիության հետ ասոցացումն է. Մարուքյանը հակադարձում է Շարմազանովին

21/07/2017

«Ես կարծում եմ՝ Շարմազանովը շատ լավ գիտի, թե որն է եղել և կա Եվրասիական տնտեսական միության այլընտրանքը, և այդ այլընտրանքը արձանագրված է նաև «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներում, որ հաջողության հասնելու պարագայում պետք է վերսկսեին բանակցությունները Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկումներին՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն […]

Շարունակել կարդալ

Արամ Զ․ Սարգսյանը սատարում է Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու մասին

19/07/2017

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Ինչպես հայտնի է, պատգամավորի այս հայտարարությանը նախորդել էր ՌԴ Պետդումայի ընդունած նոր օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։ Նույն օրենքը չի արգելում, սակայն, Ռուսաստանում իրենց երկրների վարորդական իրավունքով աշխատել այն քաղաքացիներին, որոնց հայրենիքում […]

Շարունակել կարդալ

Հայաստանը պետք է ԵՏՄ–ից դուրս գալու գործընթաց սկսի. Էդմոն Մարուքյան

18/07/2017

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։ «Պետդումայում ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ միայն Ղազախստանի եւ Բելառուսի վարորդներին է թույլատրվում Ռուսաստանում աշխատել, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերեվլ […]

Շարունակել կարդալ

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցողների համար արգելքը ԵԱՏՄ համաձայնագրի խախտում է, նաև մեսիջ Հայաստանին. Էդմոն Մարուքյան

15/07/2017

Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: ԵԱՏՄ համաձայնագրի, ինչպես նաև միջազգային պայմանավորվածություններում առկա […]

Շարունակել կարդալ

«Իշխանության տեղը լինեի՝ կինքնահրկիզվեի». Ռուսաստանը հերթական անգամ նվաստացնում է մեզ

13/07/2017

Ռուսաստանի Պետական դուման 2017թվականի հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում մասնավորապես ասվում է. 1995թ. դեկտեմբերի 10-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ. «Սույն կետի դրույթները չեն տարածվում Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ինչպես նաև […]

Շարունակել կարդալ