Բաժին: Մամուլ
Առաջարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ
Իմ և իմ գործընկեր Հովհաննես Սահակյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Այսպիսով, ՀՀ զինված ուժերում ծառայած ու ծառայությունը սահմանված կարգով […]
Կատարողական ծախսերի բռնագանձման նոր մեխանիզմ կկիրառվի
Կատարողական ծախսերի բռնագանձման նոր մեխանիզմ է կիրառվելու: Այս մասինLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը Ազգային ժողովում բարձրացրել էր կատարողական ծախսերի անհամաչափության հարցը: Մասնավորապես, գործող օրենքով սահմանված է, որ եթե կատարողական վարույթը մինչև 100 հազար դրամի շրջանակում է, ապա պարտապանից գանձվող կատարողական ծախսը 5 հազար դրամ է: Ստացվում է, որ եթե քաղաքացին […]
Վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի. Է.Մարուքյան
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-յան իր էջում գրել է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: «Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: […]
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը: Աղբյուր՝ 1in.am
Պետք է կրճատել ուռճացված պետական սեկտորը. Էդմոն Մարուքյան
«Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից հետո պետք է այլ քայլեր ևս կատարվեն: Ժամանակն է, որ այսօրվա գործող կառավարությունը սկսի պետական հատվածի օպտիմալացման ծրագրեր իրականացնել և ուռճացված պետական սեկտորին կրճատել»,- այս մասին ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Կառավարությունը պետք է սկսի լուծարել անթիվ-անհամար պետական ոչ առևտրային կազմակերպություններն, անիմաստ գործող մարմինները և այդ տնտեսված գումարն ուղղել հասարակական այլ ուղղությունների […]
Խաղատներում խաղամոլներին օրական 5-10 տոկոսով պարտքով գումար են առաջարկում
Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար։ Նախագիծն առաջարկում է օրենքով այնպիսի մեխաիզմներ սահմանել, որ խաղամոլները կարողանան դիմել լիազոր մարմնին, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությանը, և 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով սահմանափակել իրենց մուտքը […]
Ինչպիսին է սեպտեմբերի 1-ը Էդմոն Մարուքյանի և Լոռու մարզպետի հիշողություններում(ֆոտո)
Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի միջազգային օրը: Ոմանց համար սեպտեմբերի 1-ը քայլ է դեպի ապագա, ոմանց համար էլ` հաճելի հիշողություններ է արթնացնում և մտովի տեղափոխում դեպի առաջին սեպտեմբերի 1 և դպրոցական պայծառ օրեր: Lorinews.am Լոռու մարզային լրատվական կայքը շնորհավորում է գրի և դպրության տոնի առթիվ` մաղթելով ձեռքբերումներ և հաջողություններ: Եկեք միասին թերթենք, թե ինչպիսին է […]
Պատգամավոր Մարուքյանն արձագանքել է «Հետքի» հոդվածին և դիմել վարչապետին
«25» օգոստոսի 2014 թ. 030-Ե-102 Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Աբրահամյան, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2000 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին 778 թվակիր որոշումը: Նշված որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում […]
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է գրավոր առաջարկություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
«Հետք. հետաքննող լրագրողներ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կողմից երեկ՝ օգոստոսի 25-ին, հրապարակվել է «Հանեք հայրենասիրության բաճկոնը և փոխեք օրենքը» վերնագրով հոդված , որում բարձրացված խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կատարել է օրենսդրության ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ կարգավորումները ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշումների մակարդակով են, և ըստ այդմ, Էդմոն […]
Էդմոն Մարուքյան. «Վանաձորի հետ կապված չկա մի խնդիր, որ ես բարձրացրած չլինեմ ԱԺ-ում». «Հրապարակ»
Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավորներից մեկը՝ վանաձորցի Էդմոն Մարուքյանն այս օրերին պատգամավորի «անհետացող տեսակ» է հիշեցնում, որովհետեւ մինչ ԱԺ-ն ու հայրենի երեսփոխանները հանգստանում են ու կարծես չքվել են երկրի երեսից, եւ միայն հատուկենտ հարցազրույցները, որոնք տալիս են ռոումինգ արած հեռախոսներով, հիշեցնում են պատգամավորների գոյության մասին, Էդմոն Մարուքյաևն այս ամառվա ճռճռան շոգին ակտիվ հանդիպումներ է ունենում իր […]



