Բաժին: Մամուլ
Մարուքյան․ Հիմքեր կան ադրբեջանցի գեներալի դեմ հայց ներկայացնելու Միջազգային քրեական դատարան
Ադրբեջանը որևէ նորմ չի պահպանում՝ անգամ միջազգային հումանիտար իրավունքի, ասում է ԱԺ պատգամավորը: Լուրջ հիմքեր կան ադրբեջանական զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովին ռազմական հանցագործության մեջ մեղադրելու և նրա դեմ Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Հայաստանը պետք է Կարեն […]
Էդմոն Մարուքյան. «Եթե հետ ստանանք գոնե Կարեն Պետրոսյանի դիակը, կապացուցվի, որ նա սպանվել է խոշտանգումներից»
«Ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում 2 գործ կա գրանցված: Մեկը Մանվել Սարիբեկյանի գործն է, նա մահացել էր՝ խոշտանգումների արդյունքու: Այդ գործը ներկայացվել է հետմահու,եւ Արթուր Բադալյանի գործը: Բարեբախտաբար, նա կենդանի փոխանակվեց, բայց լուրջ հիվանդություններ ունի այդ մարդը, բուժվում է եւ մինչ օրս տառապում է: Արթուր Բադալյանի գործը ես եմ Եվրոպական դատարան ներկայացրել: Կարեն Պետրոսյանի գործով մենք Ադրբեջանի […]
«Չի կարելի 5-10 հազարի համար մարդու ամբողջ ունեցվածքը սառեցնել»
Խորհրդարանի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջիկայում շրջանառության մեջ դնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Մարուքյանի խոսքով` այսօր առանց ծանուցման և դատարանի որոշման քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք դնելը հակասահմանադրական է: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում, հիշեցնենք, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում Դատական […]
Քաղաքացիների հաշիվները կալանքի տակ դնելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը
Պարզվում է՝ միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում» Հանրապետական խմբակցության պատգամավորների նախաձեռնած փոփոխություններով չի լուծվի քաղաքացիների ֆինանսական հաշիվները գերատեսչությունների ու բանկերի կողմից կալանքի տակ առնելու խնդիրը: Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, որը, ինչպես նախորդը, նույնպես փոփոխվել է անցած տարի: Հիշեցնենք, որ անցած տարի այս օրենքներում կատարված […]
Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում էին չվճարված աշխատավարձը
Բացի աշխատավարձերի պարտքերից, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի խոսքով, «Քիմպրոմը» մոտ 40 միլիոն դոլարի գազի, էլեկտրաէներգիայի և այլ պարտքեր է կուտակել: «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցները վաղ առավոտից Լոռու մարզպետարանի դիմաց հերթական բողոքի ցույցն էին անում՝ պահանջելով մի քանի ամիսվա աշխատավարձը: Ավելի վաղ իրենց բողոքի ցույցերի արդյունքում երկու անգամ ստացել են մեկական ամսվա աշխատավարձ: «8 ամսով, 9 […]
ՀՀ վարչապետը կընդունի քիմպրոմցիներին
Քիչ առաջ Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից տեղեկացավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` վերջինիս կողմից «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների ընդունելու վերաբերյալ: «ՀՀ վարչապետի հետ պայմանավորվեցի, որ երկուշաբթի ընդունի «Քիմպրոմի» մի խումբ աշխատակիցների, որպեսզի վերջիններս իրենց խնդիրները, իրենց հուզող հարցերը անմիջականորեն ներկայացնեն ՀՀ վարչապետին»,-տեղեկացրեց ԱԺ պատգամավորը: Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում […]
Արմեն Մովսիսյանը կհանդիպի ցուցարարներին առանց լրագրողների ներկայության
Լարիսա Փարեմուզյան Նախնական պայմանավորվածության համաձայն` այսօր առավոտյան ժամը 9-ից, Լոռու մարզպետրանի մերձակա հրապարակում հավաքվել էին «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի շուրջ 300 աշխատողներ: Նրանք պահանջում էին հանդիպումնախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաքվածներին խնդրեց սպասել մինչև Արմեն Մովսիսյանի հետ հեռախոսով ճշտի հանդիպման ժամը: Նախագահի խորհրդականը մարզպետին տեղեկացրել էր, որ հանդիպման կոնկրետ ժամ կարող է հայտնել […]
Հույսս չեմ դնում ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի վրա, միայն՝ մեր բանակի ու մեր պետության. Էդմոն Մարուքյան
Հնարավոր է՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրացման հետևանքով տուժեն ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները ևս.չ «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում այս մասին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն սպառնալիքներին ու մարտահրավերներին: Նա նշեց, որ ամենաառաջին մարտահրավերը նոր բաժանարար գծերի ի հայտ գալն է Հարավային Կովկասում: Ըստ նրա՝ Հայաստանի շրջափակման պայմաններում ՀՀ հարևան Վրաստանը ընթանում է […]
ՀԿ-ները կարող են խմբի անունից հայց ներկայացնել դատարան. Մանուկյանն ընդունել է Մարուքյանի առաջարկը
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Պատգամավորը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իր առաջարկը վերաբերել է հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններին իրավունք վերապահվի խմբային հայցերով խմբերի անունից հայց հարուցել և խմբի անդամ համահայցվորների շահերը դատարանում ներկայացնել: Մարուքյանն այս առաջարկությունն արել է […]
Հօգուտ ՀԿ-ների փոփոխություններ կկատարվեն օրենքում. պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկն ընդունելի է համարվել
Առաջիկայում խմբային հայցերով խմբի անունից հայց հարուցելու և խմբի անդամ համահայցվորների շահերը դատարանում ներկայացնելու իրավունք կվերապահվի նաև հասարակական կազմակերպություններին: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այդ առաջարկությունը ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի կողմից ընդունելի է համարվել: «Այսօր ստացել եմ ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի պատասխան գրությունը, համաձայն որի` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը […]



