RSSԲաժին: Մամուլ

Նոր, սահմանափակող օրինագիծ՝ մոլեխաղերով տառապողների համար

20/03/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու «Ժառանգությունից» անկախացած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը միասին շրջանառության մեջ են դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Թե ինչ է իրենից ներկայացնում այդ նախագիծը ու ինչու են որոշել նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, Hraparak.am-ը փորձեց պարզել նախագծի համահեղինակ Է. Մարուքյանից: Պատգամավորը մեզ ասաց, […]

Շարունակել կարդալ

Վճռաբեկ դատարան դիմում ներակայացնելը «սպրինտի» պես բան է. Էդմոն Մարուքյան

12/03/2014

Այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ ունենալով անդրադարձավ ՀՀ վճռաբեկ դատարաններին. «Վճռաբեկ դատարան դիմում ներակայացնելը «սպրինտի» պես բան է »,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ քաղաքացին դիմելով վճռաբեկ դատարան չգիտի՝ իր դիմումը վարույթ կընդունե՞ն, թե՞ […]

Շարունակել կարդալ

Նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվեց սխալ պատկերացում.կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ

12/03/2014

Հարգելի՛ գործընկերներ,  արդեն մի քանի օր բուռն քննարկման առարկա դարձած ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` մարտի 31-ին, ժամը` 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (ք.Երևան, Բաղրամյան 19, N 334 սենյակում): Ամփոփելով այս պահի դրությամբ եղած կարծիքները և տեսակետները` կարող ենք փաստել, որ […]

Շարունակել կարդալ

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ … ՄԻԳ ՀՌԸ

11/03/2014

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հանդիպման մասին

Շարունակել կարդալ

Այսօրվա իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում. Էդմոն Մարուքյան

10/03/2014

Այս նախագծով ընդունում ենք այն հանգամանքը, որ քննչական կոմիտեի կազմում միավորում ենք երկու քննչական մարմին` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Այդ մասին այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում ՀՀ քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:Հիշեցնենք` օրինագծի քննարկումը ընդհատվել էր նախորդ քառօրյայի ավարտի պատճառով, և մինչ այդ ԱԺ պետա-իրավական […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանը նոր կոմիտեի հաջողությունը տեսնում է միայն բոլոր քննչական մարմինների միավորման մեջ, ոչ թե երկու

10/03/2014

Խորհրդարանում քննարկվում է «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ քննչական կոմիտեի գաղափարը միասնական քննչական մարմին ունենալն է, որտեղ պետք է միավորվեն բոլոր քննչական մարմինները, բացի հատուկ քննչական ծառայությունից, ինչը նրա կարծիքով ճիշտ է: Սակայն առայժմ նախագծով նախատեսվում է այդ մարմնում ներառել միայն ոստիկանության քննչական մարմինը և պաշտպանության […]

Շարունակել կարդալ

Գերեվարված եւ խոշտանգված. Ըստ փաստաբանների, «վաղուց ժամանակն է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնի»

07/03/2014

Ադրբեջանում խոշտանգված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհապաղ պետք է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, Ադրբեջանը նախ եւ առաջ խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հիշեցնենք, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան […]

Շարունակել կարդալ

Այս նախագիծը չպետք է դառնա ԶԼՄ-ների վրա ազդլու գործիք․ Էդմոն Մարուքյան

07/03/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անհիմն է համարում «ֆեյքերի» օրինագծի շուրջ բարձրացված դժգոհության ալիքը։ Hraparak.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ դժգոհողների մեծ մասը նախագիծը առանց կարդալու է դժգոհել ու նաև ընդունել է, որ չի կարդացել այն․«Բոլոր հարցադրումներին մեր կողմից մեծ մասամբ պատասխաններ տրվել են՝ թե ՛Ֆեյսբուքով, և թե՛ հարցազրույցներով, բայց նաև հայտարարել ենք, որ […]

Շարունակել կարդալ

Նոր օրենքով ԶԼՄ-ները պատասխանատու կլինեն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումների բովանդակության համար

05/03/2014

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:   Պաշտոնապես այն կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք:   Օրենքի նախագծի համահեղինակներն են՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ճշմարտության հանձնաժողովներ ստեղծել

27/02/2014

1944 – 2007 թթ, աշխարհում՝ տարբեր երկրներում ստեղծվել է մոտ 30 այսպես կոչված՝ ճշմարտության հանձնաժողով այն երկրներում, որտեղ «Մարտի 1»-ի նման և ավելի ծայրահեղ դեպքեր ու իրադարձություններ են եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: […]

Շարունակել կարդալ