RSSԲաժին: Մամուլ

Էդմոն Մարուքյան. ՀՀ-ն ի՞նչ մեխանիզմներ, ինստրումենտներ ունի, որպեսզի վերահսկի «ՀայՌուսգազարդի» կողմից ուռճացված ծախսերը… (տեսանյութ)

20/12/2013

Մեխանիզմներ կան, բայց դրանք չեն օգտագործվել     ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այօր ԱԺ արտահերթ նիստում հարցադրումներ հնչեցրեց գազի սակագնի մեջ մտնող ուռճացված ծախսերի և կորուստների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ մեխանիզմներ, ինստրումենտներ ունի, որպեսզի վերահսկի «ՀայՌուսգազարդի» կողմից ուռճացված ծախսերը…»,- հետաքրքրվեց նա: Աղբյուր՝ 168 Ժամ 

Շարունակել կարդալ

Ombudsman can say what other officials cannot – Armenian MP

17/12/2013

It would be wrong to consider the Human Rights Defender’s report on the right to fair justice as amateurish, lawyer and crossbencher Edmon Marukyan told Tert.am.   “The Human Rights Defender is an official that is different from all the other Armenian officials in that he can say what they cannot. And he is not […]

Շարունակել կարդալ

ՄԻՊ-ն այն պաշտոնյան է, ով բոլոր պաշտոնատարներից տարբերվում է և կարող է ասել բաներ, որոնք նրանք չեն ասում. Է. Մարուքյան

17/12/2013

Մարդու իրավունքների պաշտպանի` դատարաններում արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցը, որում ներկայացվել են եռաստիճան դատական համակարգում գործող կաշառքի սակագները,որպես սիրողական գնահատել ճիշտ չէ:   Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:     «Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում այն պաշտոնյան է, ով մյուս բոլոր պաշտոնատար անձանցից տարբերվում է նրանով, որ ինքը կարող է […]

Շարունակել կարդալ

Գուգարքում անօթևան մնացած 6 ընտանիքի մասին զեկուցվել է հանրապետության նախագահին

12/12/2013

Շնորհակալություն ՀՀ Կառավարությանը և այս հարցի բոլոր աջակիցներին: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժված ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացնել 21,000.0 հազ. դրամ […]

Շարունակել կարդալ

Պաշտպանը չի ասում, որ Հայաստանում բոլոր դատավորները կաշառակեր են. Էդմոն Մարուքյանի կարծիքը

11/12/2013

«Մարդու իրավունքների պաշտպանը չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները կաշառակեր են, նա չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունում բարեխիղճ դատավորներ չկան: Նա ասում է, որ իր հարցումների արդյունքում նման իրավիճակ կա», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դատական համակարգին վերաբերող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, ասաց ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:Նրա գնահատմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի […]

Շարունակել կարդալ

Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել. Արամ Հարությունյանը՝ պատգամավորներին

11/12/2013

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատողություն արեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նշենք, որ պատգամավորին բնապահպանության նախարարը պատասխանում էր տեղից ժեստերի միջոցով, ինչին ի պատասխան Մարուքյանը նշեց. «Հիմա խոսում եմ, դուք ձեռքերով նշաններ եք անում, շարունակում եք ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես չեմ հանդուրժելու, ձեզ հորդորում եմ այդ ոճով խորհրդարանում […]

Շարունակել կարդալ

Տավուշի երիտասարդների բաց նամակը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

07/12/2013

Միանում եմ Տավուշի երիտասարդության պահանջին. իրապես խնդիրը շտապ լուծման կարիք ունի և պետք է արագ բարեկարգել Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, հավուր պատշաճի և հետևողական կերպով իրականացնել Բերդ-Ճամբարակ ճանապարհի անընդհատ հսկողությունն ու մաքրման աշխատանքներ:     ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա […]

Շարունակել կարդալ

Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից

02/12/2013

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարից քիչ աշխատավարձ է ստանալու. նա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներից է և դեմ է նման հակամարգի ներդրմանը: Միևնույն ժամանակ, պատգամավորըր նկատեց, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը ապագա չունի և պետք է փոխվի` նոր մեթոդների ներդրմամբ: «Այսօրվա եղած համակարգը ապագա չունի` կենսաթոշակային տարիքի մարդկանց տարիքը շատանալու է, իսկ աշխատողների քանակը նվազում: Այսինքն, […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարի նշանակման հարցը պետք է լուծվի սահմանադրական մակարդակով

30/11/2013

Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան  «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե  ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու […]

Շարունակել կարդալ

Առաջարկվում է ընդլայնել ՍՊԸ-ի մասնակիցների իրավունքները

19/11/2013

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցները, ՍՊԸ-ների մասին ներկայումս գործող օրենքի համաձայն, թեև ունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այդ իրավունքը ոչ միշտ է հնարավոր լիարժեք իրացնել: Խնդիրն այն է, որ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը, սակայն այն՝լինի հերթական, թե արտահերթ, կարող է հրավիրվել միայն գործադիր մարմնի կողմից: Արդյունքում ստացվում է, որ գործադիր մարմնի կամքից […]

Շարունակել կարդալ