RSSԲաժին: Մամուլ

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի մասին

15/11/2013

Պարզվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ ԱԺ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք և ելք կատարելու իրավունք ունեն, տարբեր կերպ են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչները: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համոզմամբ, օրենքը չի նախատեսում կալանավորվածներին տեսակցելու հանգամանքը, այնինչ ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական […]

Շարունակել կարդալ

Կառավարությունը դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծին

14/11/2013

Գործադիրն այսօր քննարկել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Այն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:   Աղբյուր՝ Իրավաբան.net 

Շարունակել կարդալ

Վանաձորի բուհերի միավորումը ժամանակավորապես կասեցվել է

14/11/2013

Կրթության և գիտության նախարարը ետ է կանչել որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության նոյեմբերի 14-ի օրակարգ էր ընդգրկվել ընդգրկել որոշման նախագիծ, համաձայն որի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը լուծարվում է, Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միացման ձևով վերակազմակերպվում է Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական համալսարանի: Այս լուրը վանաձորցիների մոտ դժգոհության ալիք բարձրացրեց և […]

Շարունակել կարդալ

Հանրային պաշտպանի գրասենյակին պետբյուջեից տրամադրվող գումարները կնվազեն

13/11/2013

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2014 թ. պետական բյուջեի նախագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահագություն հայտնեց, որ գալիք տարվա բյուջեի նախագծով հանրային պաշտպանի գրասենյակին ուղղված ծախսերը կրճատվել են: Օրինակ` 2013 թ. բյուջեով հատկացվել էր 260 մլն դրամ, իսկ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 178 մլն դրամ: «Սա՝ այն դեպքում, երբ բյուջեում նշված է, որ արդարադատության […]

Շարունակել կարդալ

Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը

12/11/2013

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը: Այս մասին պատգամավորը հայտարարել է այսօր ԱԺ-ում` մատնանշելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ խնդրին. «Նախատեսվում է, որ այդ բաղադրիչի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2014 թ-ի հունվարի 1-ից, այնինչ աշխատավարձը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում […]

Շարունակել կարդալ

Մարուքյանն առաջարկում է կրճատել ԿԲ ծախսերը և դրանք ուղղել գիտությանը

30/10/2013

Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առաջարկեց Կենտրոնական բանկի ծախսերի կրճատման հաշվին ավելացնել գիտության ֆինանսավորումը: Սաֆարյանն առաջարկությանն ի պատասխան հայտարարեց, որ ԿԲ ծախսերն ամրագրված են օրենսդրությամբ, որևէ շեղում չեն կարող թույլ տալ: «Ես չեմ ասում՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը կրճատենք, գիտեմ, […]

Շարունակել կարդալ

Ի՞նչ կատարվեց Վրաստանում, երբ բարձրացվեց պաշտոնյաների աշխատավարձը. պաշտոնյաները հայտնվեցին բանտերում

24/10/2013

Այսօր ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշատակեց Վրաստանի փորձը. «Երբ տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», եկան նոր իշխանություններ, այս համակարգն այնտեղ ներդրվեց, դրանից հետո նրանք սանկցիաները՝ պատասխանատվությունը բարձրացրեցին այն պաշտոնյաների, որոնց աշխատավարձերը բարձրացրել էին: Ի՞նչ կատարվեց դրանից հետո՝ քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին՝ նախարարները, փոխնախարարներ, մարզպետներ, փոխոստիկանապետեր, պատգամավորներ… […]

Շարունակել կարդալ

Պետության գործառույթների համար ոչ ոք պարտավոր չէ վճարել. Էդմոն Մարուքյան

22/10/2013

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ նիստում անդրադարձավ արդարադատության նախարարության նախաձեռնած՝ պետական գրանցամատյանի վարման նոր ընթացակարգին, որով մեկ տարի ժամկետով փաստաբանին հաշվառելու համար նախատեսվում է տարեկան 60.000 դրամի չափով տուրք: Մարուքյանը նշեց, որ ԱՆ կողմից ներկայացված նախագիծը քննադատության չի դիմանում, զուրկ է տրամաբանությունից: «Սա արվում է այն դեպքում, երբ փաստաբանը չունի հարկային […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանը կոչ արեց հետ կանչել փաստաբաններին վերաբերող օրինագծերը

22/10/2013

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ, ԱԺ-ի հայտարարությունների ժամին ամբիոնից բարձրաձայնեց փաստաբանների համար ոչ բարենպաստ օրենսդրական նախաձեռնությունների մասին: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարարության կայքում տեղադրված  «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանցով նախատեսվում […]

Շարունակել կարդալ

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը

17/10/2013

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը։ Հեռուստաընկերությունը, հիշեցնենք, դատարանում մոտ երկու տարի վիճարկեց Հարկայինի կազմած ակտի անհիմն լինելու հանգամանքը։ Հարկայինի կազմած ակտով «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տուգանվել էր մոտ 26 միլիոն դրամով։ Դատական որևէ ատյանում հայցը չբավարարվեց, ուստի սպառելով ներպետական դատական բոլոր ատյանները, 2009 թվականին հեռուստաընկերությունը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։«ԳԱԼԱ»-ի շահերի պաշտպան Էդմոն Մարուքյանը […]

Շարունակել կարդալ