Սահմանադրական բարեփոխումները պետք է արվեն գնացող նախագահի պարագայում

05/06/2014

 ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, ու դրանք պետք է արվեն մինչև հաջորդ համապետական ընտրությունները: ՛՛Եթե անցանք ընտրությունների միջոցով, եկավ նոր իշխանաություն, ինքը փոփոխություններ չի անելու՛՛,-այսօր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ 2005 թվականին Հայաստանում բարեփոխումներ եղան գնացող նախագահի պարագայում:

Ըստ նրա՝ այսօրվա շատ խնդիրներ՝ կոռոպցիա, գործազրկություն և այլն, նաև Սահմանադրության անկատարությունից են բխում:

Պատգամավորը կարծում է, որ այս քննարկումներին մասնակից պետք է դարձնել նաև հասարակությանը, քաղաքական ուժերը պիտի գնան մարզեր ու տեղեկացնեն, թե ինչի համար են նախատեսված փոփոխությունները: ՛՛Այն, որ ասում են՝ անընդունելի է, որ չի կարելի այս իշխանությունների օրոք նման բան անել, դա կարելի է ասել միշտ: Մասնակցելով է միայն, որ կարելի է փոփոխությունների ենթարկել, ու տոտալ մերժելով չենք կարողանալու բարեփոխումների վրա ազդել՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, ապա մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավորը շեշտեց, որ այդ դեպքում էլ կարող են գումար բաժանել, իսկ ցուցակում ընդգրկել իրենց նախընտրելի մարդկանց:

Աղբյուր՝ henaran.am

Բաժին: Մամուլ