Ադրբեջանը փորձել է հանդես գալ ե՛ւ զոհի, ե՛ւ ամենահզոր երկրի դիրքերից, բայց՝ ապարդյուն

07/07/2014

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հուլիսի 3-4-ը մասնակցել է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում տեղի ունեցած «Հյուսիսային և Հարավային Կովկասը Եվրոպական հարևանության մեջ. Եռաչափ ֆունկցիոնալ համագործակցություն կամ մրցակցություն տարածաշրջանում. Ռուսաստան, Եվրոպական Միություն և Կովկաս» խորագրով համաժողովին։ Հայ պատգամավորը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ԼՂՀ խնդրով հայկական դիրքորոշումը, Հայաստան – Ադրբեջան սահմանային միջադեպերի պատկերը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման անթույլատրելիությունն ու դրա վտանգները, ինչպես նաև Հայաստանի բլոկադայի, Թուրքիայի սահմանի բացման և Հարավային Կովկասի ապագա զարգացումների իր տեսլականը:

«Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել է համաժողովի ընթացքում ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից, ինչը, պետք է նշեմ, այդպես էլ չստացվեց նրանց մոտ, քանի որ մանրամասն ներկայացրեցի ԼՂՀ հիմնախնդիրը իրավական տեսանկյունից և դրա լուծման մեր տեսլականը, իսկ համաժողովին մասնակցող Հարավային Կովկասով զբաղվող որոշ փորձագետներ հիշեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին բանտարկված լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների և այլ նմանատիպ խնդիրների մասին», նշել է պատգամավոր էդ.Մարուքյանը:

 

 

Հեղինակ: «Փաստինֆո»

Բաժին: featured, Մամուլ