Սպասված եւ կարեւոր նախաձեռնություն հայկական բանակի համար
Հայաստանի կառավարությունը մայիսի 21-ի նիստում հավանության է արժանացրել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո:«Բուժումը առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը», ասել է օրինագիծը ներկայացրած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության հանգամանքը եւ կխթանի ծառայության էլ ավելի պատշաճ իրականացումը:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ