“Ռիգա-Երևան-Վիենա” մշակութաքաղաքական տրանզիտ

25/05/2015

Նախորդ շաբաթը բավական իրադարձաշատ էր ոչ միայն ներքաղաքական, այլ նաև մեր երկրի մասնակցությամբ` միջազգային հարթակներում: Այս առումով Ռիգայի ԵՄ “Արևելյան գործընկերության” գագաթնաժողովը առանացքային նշանակություն էր ձեռքբերել նախևառաջ այդ ծրագրի հնարավոր շարունակականության տեսանկյունից` կոնկրետ հեռանկարներ նախանշելու և ծրագրի անդամ վեց երկրների ներգարվվածության աստիճանը ճշգրտելու նկատառումներով: Նման հարցադրումները խիստ հրատապ հնչեղություն էին ձեռքբերել հատկապես վերջին երկու տարիներին որոշակի զարգացումների համատեքստում` ուկրաինական խնդիր, Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, Ադրբեջանի ներքին հիմնահացեր և իրավիճակին ոչ ադեկվատ կեցվածք և այլն: Գնահատելով Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները փորաձագտեներից շատերը նշեցին, որ այն հիմնականում չարդարացրեց ԱլԳ երկրների սպասելիքները, քանի որ ԵՄ-ն այնքան էլ հակված չէ բավարարել նրանց հավակնությունները: Նախագահ Սարգսյանը հստակ ներկայացրեց մեր երկրի մոտեցումները, որոնք գլխավորապես առնչվում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան` ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Վերջինի առնչությամբ նրա խոսքը բավական համոզիչ էր. “…Հայտնի է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները: Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետև պարզապես այդքան երկիր չէր լինի”: Հարկ է նշել, որ նման փաստարկված լեքսիկոնը, սկզբունքորեն ընկալելի է եվրոպական ազդեցիկ շրջանակների համար: Ճիշտ է, նրանք կոնկրետ նկատառումներից ելնելով մշտապես փորձում են պարիտետը պահպանել, սակայն “հոգու խորքում” չեն կարող հաշվի չնստել ծանրակշիռ փաստարկների հետ: Առհասարակ, Ռիգայի գագաթնաժողովում հատկապես` ընդգծված ջերմ վերաբերմունք կար մեր երկրի նկատմամբ: Փոխարենը, ինչպես նկատեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը` “… ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ”: Ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ պահվածքը, որը դրսևորվեց հատկապես ամփոփիչ հռչակագրի ստորագրման ժամանակ, Գագաթնաժողովի մասնակիցներից շատերի անկեղծ զարմանքն ու վրդովմունքն առաջացրեցին:

Ռիգայի գագաթնաժողովը, ինչպես և սպասվում էր անցավ որոշակի հակառուսական տրամադրությունների տիրապետման մթնոլորտում: Հարկ է նշել, որ Հայաստանը հստակ դիրքորոշում արտահայտեց նաև այս առումով: Մեր երկիրը չմիացավ հակառուսական որևէ նախաձեռնության և վերապահումով ստորագրեց հռչակագիրը` դրանում Ղրիմի ապօրինի բռնակցման դրույթի առկայությամբ պայմանավորված: Անդրադառնալով Ռիգայում մեր երկրի պատվիրակության գործունեությանը` ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել հատուկ շեշտելով ՀՀ նախագահի դերակատարումը. “Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում ստանձնել է ռուսների փաստաբանի դերը և հայտարարում է, որ Ռուսաստանին փնովել չի կարելի: Իմ կարծիքով, դժվար է գնահատել, թե որքանով արդյունավետ մարտավարություն է սա”: Ինչ խոսք, մեր երկիրը հերթական անգամ հավատարիմ մնաց իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ոգուն և տառին: Այս ամենով հանդերձ` Թևան Պողոսյանի վերջին հարցադրումը, թե որքանով է արդյունավետ տվյալ մարտավարությունը` բոլորովին անպատեհ չի: Հարցն այն է, որ քաղաքականության մեջ նման “զոհողությունները” ոչ միշտ են գնահատվում և հաճախ ներկայացվում են` որպես բնական քաղաքական պահվածք: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հաշվի առնելով այս հանգամանքը` ընդհանուր առմամբ տեղին համարեցին ԱԺ պատգամավորի դիտարկումները` արժանացնելով նախորդ շաբաթվա առաջին փոքր “պլյուս” գնահատականին:
Նախորդ շաբաթ ներքաղաքական կյանքը նույնպես բավական ակտիվ ընթացք ուներ: ԱԺ հերթական քառօրյայով պայմանավորված բոլոր զարգացումները տեղափոխվել էին Խորհրդարան: Հատկապես լարվածություն առաջացրեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և Սյունիքի մարզպետի շուրջ քննարկումները: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունն աննախադեպ էր և ծավալի, և ներկայացված հարցերի և առհասարակ` Գևորգ Կոստանյանի մասնագիտական մանրակրկիտ պատասխասխանների տեսանկյունից:

Առաջին խնդիրն առհասարակ դոմինանտ էր և քննարկումների, և ԱԺ պատգամավորների հայտարարությունների, և ԱԺ-Կառավարություն ավանդական հարց ու պատասխանի ժամանակ: Հատկապես շատ էին ՀԷՑ-երի գործունեությունը դատապարտող ելույթներն ու հարցադրումները: Հաշվի առնելով, որ դրանք աննախադեպ շատ էին, փորձագետները հարկ համարեցին առանձնացնել առավել ազդեցիկ ելույթը: Դիտարկելով ավելի քան 10 հայտարարություն, ելույթ և հարցադրում, նրանք այդ առումով նախապատվություն տվեցին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին և գնահատեցին շաբաթվա մյուս“պլյուսով”:
ԱԺ-ում հերթական սուր բանավեճի, կարելի է ասել` սկանդալի թեման դարձավ Սուրիկ Խաչատրյանը: Զարուհի Փաստանջյանի ոչ կոռեկտ ձևակերպումները, որոնք վերաբերում էին Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին` հավասարակշռությունից հանեցինՍեյրան Սարոյանին, ով փարձում էր կարգի հրավիրել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորին: Ցավոք, ինչպես վերջին շրջանում հաճախ է պատահում, բանավեճն ուղղակի վերածվեց լեզվակռվի, որի ընթացքում հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ: Ի դեպ նախադեպի հետ կապված ԱԺ Ժառանգություն խմբակցությունը արդեն հայտնել է Էթիկային հանձնաժողով դիմելու իր պատրաստակամության մասին: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն այս միջադեպի առնչությամբ, գնահատելով “կողմերի” պահվածքը, որոշեցին շաբաթվա սահմանային “զերոյին” արժանացնել նրանց:

Նախորդ շաբաթվա առանցքային մշակութային, իսկ եթե ավելի ստույգ` մշակութաքաղաքական կարևոր իրադարձությունն անցկացվեց Վինեննայում: Հերթական` թվով 60-րդ Եվրատեսիլը, ինչպես միշտ իր վրա սևեռեց հնագույն մայրցամաքի ուշադրությունը: Այս անգամ էլ այն անցավ, ինչպես միշտ: Թերևս, աչքի ընկնող փոփոխությունը Ավստալիայի ներակայացուցչի մասնակցությունն էր այս մրցույթին, իսկ խոսակցության հիմնական թեման ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս` Կոնչիտան էր: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ի վերջո հանգրվանեց երկրորդ տասնյակում, իսկ հաղթող դարձավ Շվեդիան: Մի խոսքով` ինչպես միշտ… Բայց չգիտես ինչո՞ւ մեր պարապ մնացած ՖԲ “քոմենթչիկները” մինչ նյութը դնելու պահն էլ համացանցում քննարկում են այս թեման` “ինչ անարդար էր այս ամենը”, “ժյուրին գնված էր”, “Եվրոպան չընդունեց մեզ” մոտիվներով: Ժողովուրդ ջան, պետք չէ այդքան խորանալ, Ձեր ջանքերը և էներգիան, փորձեք այլ տեղեր օգտագործել: Սա ընդամենը մրցույթ է, այն էլ շատ սուբյեկտիվ` առանց հստակ չափորոշիչների և հիմնավոր սկզբունքների….

 

Աղբյուր՝ ԲԱՐՈՄԵՏՐ

Բաժին: Մամուլ