Շունը տիրոջը չի ճանաչում. ԱԺ լրատվական պետից Էդմոն Մարուքյանը պահանջեց ներողություն խնդրել
Ազգային ժողովի նիստում այսօր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ լրատվական ծառայության պետն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատգամավորը անգրագետ ու զավեշտալի հարց է տալիս:
«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր աշխատողը ԱԺ-ի, կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այդ մարդը չի ճանաչում իր դերը, չի նշվում, որ պատգամավորն է զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Էդմոն Մարուքյանը նաև ասաց, որ լրատվական վարչության պետը պետք է ներողություն խնդրի: ԱԺ նախագահը նշեց, որ կընթերցի դա, ու համապատասխան միջոցառումներ կլինեն:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Մամուլ