Սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել

25/08/2015

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել, որոնք թույլ կտան իրական մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման գործում և խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ:
Ես առաջարկում եմ. նախարարների, մարզպետների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները հաստատման ներկայացնել ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով, օրինակ` արդարադատության նախարարի թեկանծությունը պետք է հաստատվի ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, մարզպետի թեկնածությունը ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, դեսպանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և այդպես շարունակ: Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում նման մեխանիզմներ նախատեսված չեն, իսկ առաջարկված լծակները բավարար չեն խորհրդարանական կառավարում ապահովելու համար: Հետևաբար վերը նշված խորհրդարանական կառավարման և վերահսկման կառուցակարգեր չներդնելու պարագայում մենք կունենանք վարչապետական կամ գործադիրական կառավարում, որտեղ խորհրդարանը կունենա սահմանափակ դեր:

Աղբյուր՝ orer.am

Բաժին: Մամուլ