Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:
Քննարկվել են պետաիրավական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Աղբյուր՝ news.am
Բաժին: featured, Մամուլ, Պաշտոնական