ՀՀ-ում մասնավոր մուլտիպլեքս չի ստեղծվում, որովհետև պետական տուրքը շատ մեծ է. Էդմոն Մարուքյան

17/05/2016

Անդրադառնալով Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսին (թվային հեռարձակման ժամանակ մի հաճախականության վրա հեռարձակվող հեռուստածրագրերի ամբողջ փաթեթին), նա ասաց. «Հայաստանում  մասնավոր մուլտիպլեքս չի ստեղծվում, ներդրումներ չեն կատարվում, որովհետև դեռևս դեկտեմբերին մենք ասում էինք, որ պետական տուրքը շատ մեծ է նախատեսված, արված է այնպես, որ շուկայում պահանջարկ չի լինելու և բոլոր հեռարձակողները ներգրաված են պետական մուլտիպլեքսի մեջ՝ բացառությամբ մարզային 12 հեռուստաընկերությունների,

և դուրս է գալիս, որ այս 12 հեռուստաընկերությունները դարձել են պետության խորթ զավակները»,- ասաց նա:
Նա օրինակ բերեց, որ օրինակ Վրաստանում պետական մուլտիպլեքսով հեռարձակվում են միայն հանրային հեռուստաընկերությունները և կոչ արեց հետևել այդ օրինակին:
«Մենք այն ժամանակ ասում էինք, որ օրենք ենք ընդունում այնպիսի բարդ պայմաններով, որ Հայաստանում մասնավոր մուլտիպլեքս չի ստեղծվելու, անցել է վեց ամիս և տեսնում ենք, որ չի ստեղծվել»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը գտնում է, որ այս ամենից տուժելու են  մասնավոր հեռուստաընկերությունները: Նա կոչ արեց «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով քննարկել և  տարբերակ գտնել մասնավոր մուլտիպլեքսը Հայաստանում հնարավոր և իրական դարձնելու համար:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ