1լուր – 1մեկնաբանություն. Փնտրվում է հարմար առիթ. գտնողին` 100 մլն

24/10/2012

Երեկ ազգային ժողովում անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը հանդես եկավ երեք րոպեանոց հայտարարությամբ, որում հասցրեց նշել, որ կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում կա անհամապատասխանություն` կապված գիտության մասին օրենքի հետ, հասցրեց խոսել գիտության ֆինանսավորման կարևորությունից` երկրի զարգացման հարցում և կոչ անել պատգամավորներին «տեր կանգնել» իրենց նախընտրական խոստումներին: Նա խոսեց գիտության ֆինանսավորման ներկայիս վիրավորական ցածր մակարդակից. «Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելիգործընկերներ, խորհրդարանում է գտնվում ՀՀ 2013թ. պետական բյուջեն, որի վերաբերյալլսումները դեռևս առջևում են, սակայն իմ կողմից կատարված ուսումնասիորությունը ստիպեցհանդես գալ այս հայտարարությամբ՝ կապված գիտության ֆինանսավորման հետ: ՀՀ 2013թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 11,241.7 մլնդրամ (ինչը կազմում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտավորապես 1%-ը), որից՝8106.9 մլն դրամ՝ բազային ֆինանսավորում,1536.7 մլն դրամ՝ պետականնպատակային-ծրագրային ֆինանսավորում,1071.8 մլն դրամ՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում: Կառավարության նախատեսմամբ 2013թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները ավելանալու են 13,2%-ով, այնինչ գիտության ոլոտի ֆինանսավորումը նախատեսվել է ավելացնելմոտավորապես 11%-ով: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեությանֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդմիջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորմանբարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայիամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Փաստորեն,ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը գիտության ֆինանսավորման մասով հակասում է գործող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդհոդվածին, քանի որ նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճինհամամասնորեն ավելացող գումարից պակաս չափով ֆինանսական հատկացումներ: Հիմնվելով«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասիվրա՝ պահանջում եմ գիտության մասով ֆինանսավորման ավելացում՝ այն հասցնեով նախորդտարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչպակաս չափի, և կոչ եմ անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերինհետամուտ լինել գիտության ֆինանսավորման ավելացման մասին Ձեր իսկ նախընտրական,ինչպես նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյաննախաձեռնությանը տրված խոստումներին, որպեսզի այս տարվա պետական բյուջեով գիտությանբնագավառին հատկացնենք այնպիսի գումար, որով կլուծվեն տվյալ ոլորտում առկա խնդիրները,տվյալ պարագայում օրենքի 23-րդ հոդվածը նախատեսում է գիտության ֆինանսավորմանընդամենը նվազագույն սանդղակը, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ գիտությանհամար նախատեսված ֆինանսավորումը համապատասխանի միջազգային չափանիշներին, որոնցհամաձայն գիտության զարգացման համար հարկավոր է ՀՆԱ-ի 1-3 տոկոսի չափովֆինանսավորում հատկացնել, մինչդեռ մեր երկրում գիտության ֆինանսավորումն անգամ ՀՆԱ-ի0.25 տոկոսը չի կազմում»:

Քանի որ անհամապատասխանությունն օրենքի հետ արդեն հայտնի է դարձել ու շոշոփված է լրատվամիջոցներում, պատգամավորական խմբակցություններն ակտիվորեն ընդվզում են, ապա այլևս ակնհայտ է, որ իրավիճակը կշտկվի, և բյուջեն կհամապատասխանեցվի օրենքին, այսինքն` գիտության ֆինանսավորումը կավելացվի 2-3 տոկոսով: Հետաքրքիր է, թե արդյոք միառժամանակ անց ի՞նչ են ասելու: Նորից ասելու են, թե կառավարությունը շատ է կարևորում գիտությունը, և այդ ավելացումը վաղուց էր նախատեսված, պարզապես հարմար առիթ էր փնտրում, և այդ առիթը հանդիսացավ պատգամավորների և ՊԳՖԱ-ի էջի ընդվզո՞ւմը:

Կառավարության «մոռացկոտությունը» հատկանշական է. ամեն անգամ նա շատ «կարևորում է» ինչ-որ բան, բայց շա~ատ զբաղված լինելու պատճառով (միտումնավոր) մոռանում, նկատվելու դեպքում էլ` ճանապահ փնտրում «ջրից չոր» դուրս գալու: Օրինակ, այսօր ճիգեր են թափվում նման կերպ ներկայացնելու երիտասարդ գիտնականներին 100 մլն դրամի հատկացումը. իբր դա վաղուց էր պլանավորված, պարզապես ներկայացնելու համար հարմար առիթ էր փնտրվում, ու դա եղավ ՊԳՖԱ-ի ծաղկաձորյան սեմինարը…

Նաիրա Վարդապետյան

Աղբյուրը` http://1lur.am/am/?p=84741

Բաժին: Մամուլ